Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Տիգրանի Քարամյանի (ծնվ. 2003թ.) դին` դեռևս անհայտ հանգամանքներում ստացած հրազենային վիրավորումով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանից:
Տարվում է քննություն դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար: