Սոցցանցեր

Խնդիրն աբրահամ գասպարյանների գոյությունը չի

Արման Գրիգորյանը ֆեյսբուքում գրել է.

Խնդիրն աբրահամ գասպարյանների գոյությունը չի։ Խնդիրն այն է, որ աբրահամ գասպարյանը չի վախենում, որ հարևանները, կոլեգաներն ու ազգականները կդադարեն իր բարևն առնել` Արման Մուսինյանին տված խայտառակ պատասխանի համար, անկախ այն բանից, թե այդ հարևանները, կոլեգաներն ու ազգականները ինչ են մտածում առաջին նախագահի մասին։ Սա նեգատիվ սելեկցիայի հրաշալի օրինակ է։ Այսինքն` որ նման ակնհայտորեն ու անվիճելիորեն ամոթալի վարքագիծը ոչ միայն չի պատժվում, այլ նույնիսկ քաջալերվում է (տեսանյութի տակ արված գրառումները վկա)։ Սա նաև հրաշալի ու հերթական օրինակն է այն բանի, որ մեր ճգնաժամը քաղաքական չի, քաղաքակրթական է։

Ամենաընթերցվածները

Exit mobile version