Լրագրողի կամ լրատվամիջոցի կողմից ներողամտություն հայցելը պետք է լինի բնական, քանի որ ամենօրյա լրատվական աշխատանքում չես կարող չսխալվել: Ես, օրինակ, հրապարակային ներողամտություն եմ հայցել Վլադիմիր Կազիմիրովին, Բաբկեն Արարքցյանին, Սերժ Սարգսյանին եւ շատերի, երբ ակամա սխալ լուր եմ տարածել: Լայն հաշվով, դու ներողամտություն ես հայցում քո ընթերցողից, քանի որ առաջին հերթին նրան ես մոլորության մեջ գցել: Ու ներողամտություն հայցելով դու ասում ես, որ պետք է շարունակել վստահել իմ տեղեկություններին եւ սխալը հատուկ չես արել ու ոչ էլ քաղաքական պատվերով: