Քաղաքականություն

И тебя вылечат 4rd.am

Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այդ հանդիպմանը պետք է գնալ միայն մեկ նպատակով: Այսինքն՝ գնալ միայն հանդես գալու հայտարարությամբ, որ Հայաստանի գործադիր և օրենսդիր իշխանությունները զավթված են թշնամու կողմից, այդ զավթիչների դեմ պայքարը պետք է ավարտին հասցնել, անցնելով կտրուկ գործողությունների՝ առավելագույնը 48 ժամվա ընթացքում: Միևնույն ժամանակ պարալիզացնելով գործադիր և օրենսդիր իշխանությունների աշխատանքը: Բոլոր վարչական շենքերի մուտքերը՝ Կառավարության շենքեր, նախագահի նստավայր, նախագահի և վարչապետի բնակության վայրեր, մարզպետարաններ, Ազգային ժողովի շենք՝ շրջափակել մեծ մեքենաներով: Հայտարարել ժամանակավոր Կառավարության կազմի, գործունեության ժամկետի և ծրագրի մասին, ինչպես նաև նախագահի թափուր պաշտոնի մասին»:

«ՉԻ». Այ, սա արդեն ուրիշ բան, սա կոնկրետ գործողությունների իրատեսական ծրագիր է: Լրջագույն ճակատամարտից առաջ պետք է ոչ միայն գործողությունների հստակ ծրագիր ունենալ, այլ նաև ռեալ գնահատել սեփական ուժերը:

Օրինակ՝ ինչի՞ նման էր, երբ Իշխան Սաղաթելյանը հայտարարում էր, որ պետք է փակել խորհրդարանի մուտքերը, բայց մարդ չկար և ստիպված փակում էին վրանով:

Իսկ Զարուհի Փոստանջյանը իրատես է: Գիտի, որ մարդ չկա, դրա համար առաջարկում է փոխարինող միջոց՝ մեծ մեքենաներ: Ինչ-ինչ, դա էլ հո մարդ չի՞, որ Հայրենիքի փրկության շարժումը չունենա:

Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version