Քաղաքականություն

Իրավապաշտպա՞ն, թե՞ աներձագ 4rd.am

«Հայաստանի ընդդիմության մեջ միշտ եղել են պատասխանատու մարդիկ, որոնք սակայն պատրաստ չեն եղել իշխանության համար ամեն ինչի վրայով գնալ: 2008-ին մի այդպիսի անձնավորություն մեջտեղ եկավ, որը պատրաստ էր զոհերի միջոցով գալ իշխանության, և որը 2018-ին եկավ իշխանության: Եթե այսօր այդպիսի անձ լիներ ընդդիմության մեջ, նա արդեն իշխանությունը վերցրած կլիներ»,- լրագրողների հետ զրույցում նշել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

«ՉԻ». Ավետիք Իշխանյանը ոչ միայն տարօրինակ իրավապաշտպան է, այլ նաև տարօրինակ աներձագ:

2008 թվականին իշխանությունը կեղծեց նախագահական ընտրությունների արդյունքները, բանակ մտցրեց մայրաքաղաք, որի արդյունքում սպանվեց 10 մարդ, բայց իրեն իրավապաշտպան համարող Ավետիքյանը մեղադրում է ընդդիմությանը:

Ինչ վերաբերում է տարօրինակ աներձագ լինելու փաստին: 1996 թվականին ընդդիմության առաջնորդ Վազգեն Մանուկյանը պատասխանատո՞ւ գործիչ էր, թե՞ ոչ: Այդ երբվանի՞ց հանցագործությունը անկախ սեփական կամքից ավարտին չհասցնելը դարձավ պատասխանատու կեցվածքի վկայություն:

Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version