Քաղաքականություն

Բա ո՞ւր կանչեին, վետերո՞կ 4rd.am

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կապանի մեր նոր դիրքերից մեկի հետ կապված խնդիրները բարձրաձայնող այսօրվա տեսանյութը շատերն են դիտել։ Տեղեկացնեմ, որ հենակետի հրամանատարին՝ կամավորական Արտակ Հարությունյանին, գիշերվա կեսին կանչել են Ռազմական ոստիկանություն։ Հիմա միասին գնում ենք։

Անհասկանալի է՝ ինչու են կանչել, մանավանդ որ, մեր տեղեկություններով, բարձրաձայնման արդյունքում, տեղական ինքնակառավարման մարմինների ջանքերով խնդիրներն արդեն իսկ մասամբ լուծվել են»։

«ՉԻ». Այս իրավապաշտպանը շարունակում է զարմացնել ու զվարճացնել:

Մարդը, անկախ նրանից ժամկետային զինծառայող է, թե կամավորական, ներկայումս զինվորական գործ է կատարում: Իր հայտարարություններից հետո ո՞ւր կանչեին՝ վետերո՞կ, թե՞ սթրիփ ակումբ: Իհարկե, պետք է կանչեին զինվորական ոստիկանություն և հասկանային, թե ինչո՞ւ է ինքը նման հայտարարություններ արել, որքա՞ն ճշմարտություն կա իր խոսքերի մեջ և եթե կա, գտնել մեղավորներին, որոնք թերացել են ապահովել հենակետի մատակարարումը:

Թե՞ Ռուբեն Մելիքյանը կնախընտրեր, որ Արտակ Հարությունյանը ռազմական ոստիկանության փոխարեն գար և ելույթ ունենար Բաղրամյան պողոտայում: Օնիկ Գասպարյանի կոնֆուզից հետո դա գոնե մի փոքր սրտի սփոփանք կլիներ:

Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version