Քաղաքականություն

Իսկ կուսակցությունից դուրս կգա՞ք 4rd.am

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արտահերթ ընտրություններ չեն լինելու, հողատուն նման բան էլ չի անի։ Այդ հարցով չկա համաձայնություն։ Արտահերթ ընտրություններ էլ կլինեն առանց Նիկոլի, միայն։ Դրա հետ էլ ընտրական բանավեճ չի լինելու։ Դավաճանն ունի մի ելք… Հիշեք սա»։

«ՉԻ». Հիշելը ո՞րն է, արխիվացնելու ենք:

Գեղամ Մանուկյանը շատ խիզախ, բայց կիսատ կանխատեսում է արել: Եթե նա իսկապես համոզված է, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու, ապա պետք է շարունակեր միտքը: Մոտավորապես այսպես. եթե այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը կազմակերպի արտահերթ ընտրություններ, ես չեմ մասնակցի այդ ընտրություններին, իսկ եթե Դաշնակցությունը մասնակցի, ապա դուրս կգամ կուսակցությունից: Այ սա կլիներ թե՛ կանխատեսում, թե՛ համարձակ քաղաքական դիրքորոշում:

Իսկ այսպես, ընդամենը հերթական ֆեյսբուքյան գրառումն է: Չորս ամիս է, ինչ Մանուկյանը կանխատեսում ու խոստանում է, որ իշխանափոխություն կանի, բայց առայժմ միայն Դաշնակցությունն է քանդվում:

Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version