Քաղաքականություն

Գնացեք, ձեր տներում ցնցվեք 4rd.am

Աղասի Ենոքյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հայաստանում երբեք իշխանափոխությունը չի եղել անցնցում։ 1998-ին տեղի ունեցավ հեղաշրջում, 2008-ի իշխանափոխությունն ուղեկցվեց մարտի 1-ով, իսկ 2018-ին ամբոխը գրոհեց Ազգային Ժողովի վրա և սպառնալիքների տակ ստիպեց հրաժարական տալ։ Այնպես որ, իշխանափոխության ժամանակ ցնցումները Հայաստանում օրինաչափ երեւույթ են և ոչ բացառություն։ Ընդ որում, նշված առաջին 2 դեպքերում ցնցումներով իշխանափոխությունը բերեց երկրի անվտանգության համակարգի ամրապնդման, հաղթանակների ամրագրման և տնտեսական ու սոցիալական զարգացման»։

«ՉԻ». Գիտե՞ք՝ զավեշտը որն է. այն, որ այս տողերի հեղինակը որպես քաղաքագետ է ներկայանում:

Մարդը գրում է բաներ, որ հերքում են անգամ նրանք, որոնց օգտին ձոնվել են այս տողերը: Անգամ պաշտոնական վիճակագրությամբ, 2008 թվականի «իշխանափոխությունից» հետո տնտեսական աննախադեպ անկում է գրանցվել: Իսկ տնտեսական անկումից հետո, անգամ Ենոքյանը պետք է հասկանար, որ չէր կարող լինել սոցիալական զարգացում: Եթե Ենոքյանը մի փոքր իրեն նեղություն տար և ծանոթանար պաշտոնական վիճակագրությանը, ապա կտեսներ, որ 2008 թվականից հետո աճել է թե՛ գործազուրկների, թե՛ աղքատների քանակը: Մյուս բանը, որ աճել է, ֆեյսբուքյան ստատուսչիների քանակն է: Թերևս Ենոքյանը իր շրջապատում անցկացրած մոնիթորինգի արդյունքում է հանգել այն եզրակացության, թե տնտեսական ու սոցիալական զարգացում է տեղի ունեցել:

Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version