Հիմնադիր նախագահը մինչ օրս մնում է հայոց վերականգնված պետականության ամենաառանցքային, ամենանշանային, չգերազանցված պետական գործիչը
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքում գրել է․
Այսօր Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան 76-րդ ամյակն է: Հիմնադիր նախագահը մինչ օրս մնում է հայոց վերականգնված պետականության ամենաառանցքային, ամենանշանային, չգերազանցված պետական գործիչը։ Քաղաքական մտքի, քաղաքական տեքստի, քաղաքական բովանդակության ավելի բարձր նշաձող Հայաստանի նորագույն պատմության ողջ ժամանակահատվածում հայտնի չէ։ Շնորհավորանքներս, պարոն նախագահ: