Սոցցանցեր

Ինչ-որ հատուկ բուծված ջահելներ ֆեյսբուքում առաջին նախագահ Տեր-Պետրոսյանից «գողացված մանկության» փոխհատուցում են պահանջում

Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքում գրել է․

Ինչ-որ հատուկ բուծված ջահելներ ֆեյսբուքում առաջին նախագահ Տեր-Պետրոսյանից ,,գողացված մանկության,, փոխհատուցում են պահանջում, նույն բուծարանից տարիքով ավագները՝ խորհրդային Հայաստանի ինդուստրիան, տալոնով կարագը եւ երեւանյան ամառային տոլման, որ ,,մութ ու ցուրտ,, տարիներին չեն կերել: Ինչ-որ գիտնականներ չպաշտպանած դիսերտացիայի, չստացած հավելավճարների հաշիվ են ներկայացնում, ինչ-որ գրողներ՝ չգրված վեպերի, պոեմների դիմաց տասնյակ հազարավոր ռուբլի հոնորարների: Ոչ մեկի բարոյականությունը չի հերիքում՝ մի րոպե մտածի. իսկ արդեն գիտությունների դոկտոր Տեր-Պետրոսյանը գուցե կլիներ ԽՍՀՄ ԳԱ իսկական անդա՞մ: Եթե Խորհրդային Միությունը չփլուզվեր: Գրեցի եւ մտածեցի, որ մնացել է Տեր-Պետրոսյանին մեղադրեն ԽՍՀՄ-ը խորտակելու մեջ, եւ հայկական շիզոֆրենիան կգա ամբողջական տեսքի:

Ամենաընթերցվածները

Exit mobile version