«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ վերջերս կայացած մի հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանի և Արթուր Վանեցյանի մասնակցությամբ հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել:
Երբ Վանեցյանը փորձել է քննարկվող հարցի վերաբերյալ տեսակետ հայտնել, Քոչարյանը կանխել է նրան և ասել. «Նիկոլ, դու նստիր», սրանով նկատի ունենալով, որ Վանեցյանը նախկինում եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: