Ադրբեջանում 2020-ին ավելի քան 20.000 «ավելորդ» մահ է գրանցվել
Վարդան Բալյանը ֆեյսբուքում գրել է․
«Ըստ պաշտոնական տվյալների, 2021 թվականի հունվարին Ադրբեջանում գրանցվել է 7972 մահ: Համեմատության համար նշենք, որ 2020-ի հունվարին այս ցուցանիշը 5177 էր՝ 2795֊ով պակաս։ 2014-2020 թվականների հունվարին ՝ մահացածների միջին ցուցանիշը կազմում է 5277:
Հիշեցնեմ, որ ըստ պաշտոնական վիճակագրության Ադրբեջանում 2020թ. գրանցվել է 75 647 մահ: Համեմատության համար՝ 2019թ. այս ցուցանիշը կազմել է 55 916, այսինքն՝ 2020-ին «ավելորդ» մահացությունը՝ 19 731:
Սյսպիսով, պատերազմական հաղթանակի տարում «ավելորդ» մահացածների թվին 2021 թվականին ավելացել են ևս 2795 մահացած, ընդհանուր ստացվում է 22526, ըստ որում, կորոնավիրուսից մահացածների ամբողջ թիվը 3307 է, այսինքն՝ ոչ կորոնավիրուսային «ավելորդ» մահացության ցուցանիշը կազմում է արդեն 19219։ Ու կարծես սա դեռ վերջը չէ, փետրվարին էլ մեծ ավելցուկ ունեն։
Մոտենում է ժամանակը փաստերով, անուն առ անուն ներկայացնելու «ավելորդ» մահացածներին։ Կարգավորել է պետք իրավիճակը Հայաստանում, ու վճռական հարվածներով կազմաքանդենք Ալիևբեջանը վերջնականապես»։