Սոցցանցեր

Վարչապետի աշխատակազմի «իրավաբաններին» ու դավաճան ղեկավարին ասեք մի բուռ իրենց հանձնած հողերից ուտեն. Հիմա հերթը Օ. Գասպարյանինն է

Վարչապետի աշխատակազմի «իրավաբաններին» ու դավաճան ղեկավարին ասեք մի բուռ իրենց հանձնած հողերից ուտեն ու… ու վերանան իրավագիտության ոլորտից ու երկրից:

Անսպառ տգետներ, որոնց մեկնաբանությունները իրենցից ներկայացնում են բթամտության, ցինիզմի և անբռնազբոս տխմարության յուրահատուկ համալիր: 

Թե բա` դատարանը չի կարող հետ բերել, քանզի իրավունքի ուժով է: Հլը Էն երտիթուրքին ասեք կա՞ Հայաստանում քաղաքացի, կամ քաղաքակիրթ աշխարհում որևէ մարդ, որը որևէ հարցով չունի դատական պաշտպանության իրավունք: Այսինքն` եթե դավաճանը ու դավաճանի ստրուկ նախագահը վախկոտ են ու թուղթ չեն ստորագրում, մարդը զրկվում է հա դատական պաշտպանության իրավունքից?Լուրջ?

Կամ եթե այդպես էր, ինչու՞ էիք այսքան օր լուռ, երբ գիտեիք` դիմում է դատարան: Բա մի հատ ապուշ հայտարարություն տարածեիք` ասեիք իրավունք չունես: Թե մտածում էիք դատարանին կճնշեք, չստացվեց , անցաք ձեր սիրած գործին` տհասություններ գրելուն:

Հիմա հերթը Օ. Գասպարյանինն է: Եթե դավաճանի ստրուկը չի, հանգիստ կգնա աշխատանքի: Օրենքից դուրսը հիմա դավաճանն ու իր ստահակներն են: Այստեղ մեկնաբանության հարց չկա:

Ամենաընթերցվածները

Exit mobile version