«Հանրապետություն» կուսակցությունը ողջունում է հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու համաձայնությունը
Արամ Սարգսյանը ֆեյսբուքում գրել է․
«Հանրապետություն» կուսակցությունը ողջունում է ՀՀ խորհրդարանական ուժերի՝ 2021-ի հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու համաձայնությունը, համարում ստեղծված իրավիճակը հաղթահարելու լավագույն միջոց և կոչ է անում քաղաքական դաշտի բոլոր կուսակցություններին բարեկրթության ու հանդուրժողականաության մթնոլորտում անցկացնել քարոզարշավը, իսկ ՀՀ քաղաքացիներին՝ ակտիվորեն մասնակցել քվեարկությանը: Աստված օրհնի Հայաստանը: