Քաղաքականություն

Անլվա ոտներով 4rd.am

Քոչարյանական վերլուծաբաններից մեկը՝ Էլինար Վարդանյանը, ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել և գրել. «Նոյեմբերի 5-ին ես լինելու եմ Ֆրանսիայի հրապարակում` ի աջակցություն Արցախի և հանուն Հայաստանի:

Նոյեմբերի 5-ին Արցախի մեր հայրենակիցները հետևելու են, թե Հայաստանում որքան մարդ իր ձայնը կբարձրացնի հանուն միասնության»:

«ՉԻ». Հիմա կասեն. հա ի՞նչ կա դրա մեջ, մարդը հանրահավաքին մասնակցելու կոչ է անում, նորմալ է: Տեքստի հետ կապված բան չկա, մենակ թե վերցրել ու իր կոչին կցել է 1988-ի Շարժման լուսանկար, որտեղ բազմահազարանոց ցույցն է երևում ու ցույցին ողջունող Լևոն Տեր-Պետրոսյանը:

Թե ինչ կապ ունի 88-ի Շարժումը իրենց կազմակերպած հանրահավաքի հետ, մենակ իրենք կիմանան: Այսինքն՝ լավ էլ գիտենք, թե ինչի են նման լուսանկարով հանրահավաքի հրավիրում: Որովհետև ամաչում են Ռոբերտ Քոչարյանի լուսանկարը դնել՝ որպես այս հանրահավաքի կազմակերպիչ: Գոնե այդքանը հասկանում են, որ եթե հանրահավաքի հրավիրելու հետ Քոչարյանի ֆոտոն դնեն, 100 հոգու փոխարեն 10 հոգի կգա: 

Այսինքն՝ Քոչարյանը մինչև հիմա հանրահավաքի չի՞ մասնակցել: Վերցնեիք, այնտեղից կադրեր դնեիք, կամ նրա որևէ հերոսական անցյալից մի ֆոտո, խոսքի՝ առյուծի վրա թամքած կադրերը: 

Լավ է, էլի. առավոտից երեկո Լևոնը էս արեց, էն ծախեց, այնտեղ հանձնեց, սրա հոգեզավակն է, սա նրա հոգեզավակն է, բայց փրկելու գործ է բացվում, իրենց հերոսին թողած, այդ նույն Լևոնի լուսանկարով են միտինգի հրավիրում: 

Ախր դուք ո՞ւր, Շարժումն ո՞ւր, այն Շարժումը, որտեղ ձեր առաջնորդները անլվա ոտերով մտան… էս Վանոն է ասել:

4rd.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version