Քաղաքականություն

Իշխող ուժն ինչքանով է ժողովրդավար ու օրենքներ հարգող

Արտակ Հարությությունյանը ֆեյսբուքում գրել է

Վերջին դեպքերից երեք դրվագ հիշենք (կարելի է ավելի շատերը հիշել), պատկերացնելու համար, թե իշխող ուժն ինչքանով է ժողովրդավար ու օրենքներ հարգող։

🔴 1. Վահագն Հովակիմյանին ԿԸՀ նախագահ ընտրելու համար կարիք եղավ, որ.

ա) վերջինս դուրս գա ՔՊ կուսակցությունից՝ օրենքի պահանջին համապատասխան քաղաքականապես չեզոք դիտարկվելու համար,

բ) փոխվեն օրենքներ, որով սահմանվում են ԿԸՀ նախագահ ընտրվելու համար պարտադիր պայմանները, որ վերջինս դրանց համապատասխանի,

գ) անհրաժեշտ քանակով քվեները ԱԺ-ում հավաքելու համար ինքն էլ մասնակցի քվեարկությանը՝ պակասող մեկ ձայնը լրացնելու համար, անտեսելով շահերի բախման, էթիկական օրենքի խախտման հարցը։

🔴 2. Տիգրան Ավինյանին առանց արտահերթ ընտրության քաղաքապետ կարգելու աչգելքը հաղթահարելու համար մարիոնետկա քաղաքապետ ընտրելը, ամիսներ անց Ավինյանին փողքաղաքապետ նշանակելը ու փաստացի Երևանի կառավարումը վերջինիս հանձնելը՝ դե յուրե քաղաքապետին (ում անունը ոմանք ամեն դեպքում հիշում են, որ Հրաչյա Սարգսյան է) անգլիայի թագուհու կարգավիճակ տալը։

🔴 3. Ալավերդու ընտրություններում մեծամասնություն ստանալ չհաջողելուց հետո նիստերը բոյկոտելը, երբ ամեն օր քննադատում են ԱԺ ընդդիմության՝ նիստերը բոյկոտելու արատավոր սովորությունը։

🔴 Դե իսկ ներկուսակցական վարչության ընտրության սկանդալների քննությունը թողնում եմ թեմայի սիրողներին։

Ամենաընթերցվածները

Exit mobile version