Սոցցանցեր

Ինչու է Հայաթ Պրոջեքթն այցելել Երևանի 152 դպրոցի աշակերտներին (Տեսանյութ)

Վերջին օրերին սոցիալական ցանցերում ամենաշատ հանդիպող տեսանյութը դարձել է Հայաթ Պրոջեքթի՝ Գուգուշիկի մասին տեսահոլովակը, որը պատրաստվել է Կոնվերս Բանկի համագործակցությամբ և վերաբերում է ֆինանսական գրագիտությանը։ Սա ֆինանսական գրագիտության թեմայով, կարելի է ասել, ամենահաջողված ծրագիրն է, եթե չասենք՝ միակ հաջողվածը։ Այն հաշված օրերի ընթացքում միլիոնավոր դիտումների արժանացավ համացանցում, դարձավ շատերի, այդ թվում՝ երիտասարդների ու պատանիների սիրելի երգը, ինչի ապացույցն է վերջերս Երևանի 152 հիմնական դպրոցի աշակերտների կողմից տեսահոլովակի բեմադրումը։

Կոնվերս Բանկի ֆեյսբուքի հրապարակումից տեղեկանում ենք, որ նախ իրենց աշխատակիցները տեսել են երեխաների բեմադրած տեսահոլովակը, ապա Հայաթ Պրոջեքթի հետ անակնկալ այցելել են դպրոց, որտեղ էլ Հայաթ Պրոջեքթը աշակերտների հետ կատարել է մի քանի երգ։ Հրապարակված լուսանկարներից ու կարճ տեսահոլովակներից դատելով՝ աշակերտների համար այդ օրը տոնի է վերածվել։

Նշվում է, որ այժմ պատրաստվում է երգի նոր տեսահոլովակը՝ այս անգամ արդեն դպրոցի աշակերտների մասնակցությամբ։

Ամենաընթերցվածները

Exit mobile version