Ինչո՞ւ է 32-դրամանոց բենզինը Հայաստանում վաճառվում տասնյակ անգամ թանկ. ուշագրավ զարգացումներ՝ շուկայում. «Ժողովուրդ» – YerevanPress
Connect with us

Տնտեսություն

Ինչո՞ւ է 32-դրամանոց բենզինը Հայաստանում վաճառվում տասնյակ անգամ թանկ. ուշագրավ զարգացումներ՝ շուկայում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի բենզինի շուկայում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում։ Բենզինի ներկրմամբ և վաճառքով զբաղվող երեք ընկերություն բենզինը վաճառում են նույն գնով, իսկ շուկայում հայտնված նոր խաղացողը՝ բոլորովին տարբեր գնով։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ շուկայում նորահայտ «Ռան Օիլ» ընկերության սահմանած գինը վերջին օրերին խնդիրներ է առաջացրել բենզինի վաճառքով զբաղվող մյուս ընկերությունների համար։ Պարզվում է, որ իշխանական գործարար Խաչատուր Սուքիասյանի կողմից վերջերս գնված այս ընկերությունը «Ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառում է 390 դրամով, իսկ մյուս ընկերությունները՝ 420-430 դրամով։

«Ժողովուրդ» օրաթերթը զանգահարեց «Ռան Օիլ»՝ հետաքրքրվելու, թե ինչու են բենզինը մյուս ընկերություններից 40 դրամով էժան վաճառում։ Մեր հարցին ի պատասխան՝ ընկերությունից փոխանցեցին, որ իրենց եկամուտի հաշվին են էժանացրել, և որ բենզին ներկրում են ե՛ւ Իրանից, ե՛ւ Ռուսաստանից։ Իսկ, ահա, «Ֆլեշ»-ում անհանգիստ են. «Ռան Օիլ»-ի սահմանած ցածր գնի պատճառով սպառման ծավալները նվազել են։

«Բարձր չի, մերը ճիշտն է, նայեք Ռուսաստանում բենզինի գները, նույն «Ռեգուլյար» տեսակի բենզինի լիտրն ինչքան է այնտեղ և որքան է մեզ մոտ։ Մեր վառելիքն այսօր համաշխարհային շուկայում սահմանված գներին համապատասխան է։ Թող սպառողը առանց որևէ մեկին զգուշացնելու մոտենա, վերցնի նմուշ և տանի ստուգելու. դա հաճախորդի իրավունքն է, անգամ կնպաստենք դրան, որ տեղի ունենա»,- նկատեց «Ֆլեշ» ընկերության փոխտնօրեն Սիրակ Սուքիասյանը և հայտարարեց, որ իրենք բենզին ներկրում են Ռուսաստանից։

Բայց ամենաուշագրավն այն է, որ Իրանում բենզինի մեկ լիտրի միջին գինը, մարտի 15-ի տվյալներով, կազմել է շուրջ 32 դրամ։ Ի դեպ, ամենաէժան բենզինը վաճառվում է Վենեսուելայում. այստեղ բենզինի մեկ լիտրի միջին գինը մարտի 15-ին կազմել է շուրջ 10 դրամ։ Նկատենք, որ բենզինի ցածր գնով Վենեսուելային հաջորդող երկիրը Իրանն է, որտեղից Հայաստանը ե՛ւ նախորդ, ե՛ւ այս տարի մեծ քանակությամբ բենզին է ներկրել։ Այս դեպքում հարց է ծագում՝ ինչու է 32-դրամանոց բենզինը Հայաստանում վաճառվում տասնյակ անգամ թանկ գնով։

«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր դիմել է ՊԵԿ՝ պարզելու Իրանից ներկրվող բենզինի մաքսատուրքերի մասին. առաջիկայում պարզ կդառնա իրանական բենզինի իրական գինը մաքսազերծելուց հետո։ Այստեղ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն անելիք ունի, բայց, չգիտես՝ ինչու, անգործ է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Տնտեսություն

Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Mobile հավելվածի թարմացումը (Տեսանյութ)

Continue Reading

Տնտեսություն

Ցրտահարության վտանգից առաջ աթար էլ չեն տվել գյուղացուն. «Խոսալ պետք չի, գործ թող անեն» (Տեսանյութ)

Continue Reading

Տնտեսություն

Կոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում (Տեսանյութ)

Continue Reading
Սոցցանցեր3 weeks ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր3 weeks ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր4 weeks ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր4 weeks ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր4 weeks ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր4 weeks ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր4 weeks ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր4 weeks ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Սոցցանցեր4 weeks ago

Հսկայական փոսեր՝ Վրացյան փողոցում․ մեքենաներն անցնելիս ջարդ ու փշուր են լինում (Տեսանյութ)

Սոցցանցեր4 weeks ago

Ով է Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցի մարզիչը. ինչ հանցագործություններ է կատարել 44-օրյա պատերազմին (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները