Քաղաքականություն

Բանականությունը չի լքել, բայց տեսողությունը վատ է 4rd.am

«Հիշո՞ւմ եք մարտի 1-ի հանրահավաքը Բաղրամյան պողոտայում, որը շատ ավելի պատկառելի էր, քան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միտինգը։ Այդ ժամանակ կարելի էր օգտվել փողոցային ակցիաների մասնակիցների թվից և ստիպել վարչապետին հրաժարական տալ։ Ավաղ, դա տեղի չունեցավ, իշխանությունը մեզ այլ ելք չթողեց, քան գնալ առճակատման։ Բայց մենք երբեք այդ ելքից չենք օգտվի և արկածախնդրության չենք դիմի։ «Մարտի 1»-ի կրկնությունն անթույլատրելի է»։

Սա հատված էր Խոսրով Հարությունյանի հարցազրույցից՝ տրված Վազգեն Մանուկյանի ընտանեկան լրատվամիջոց հանդիսացող «Ankakh» լրատավականին:

«ՉԻ». Կարելի է միայն պատկերացնել լրագրողի դեմքը նման անհեթեթություն լսելուց հետո: Եթե, իհարկե, հարցազրուցավարը անձամբ Վարդուհի Իշխանյանը չի եղել:

Անկախ նրանից՝ Հանրապետության հրապարակում Փաշինյանի անկեղծ աջակիցներն էին, թե մարզերից բռնի տեղաշարժված պետական պաշտոնյաները, փաստը մնում է փաստ՝ այնտեղ հավաքվել էր հինգ անգամ ավելի շատ քանակի ժողովուրդ, քան Բաղրամյան պողոտայում: Այդ մասին կան բազմաթիվ անկախ դիտարկումներ: Անգամ Խոսրով Հարությունյանի ներկայիս դաշնակիցներն են խոստովանել, որ Հանրապետության հրապարակում 25000-ից ավել մարդ կար, իսկ Բաղրամյանում՝ 5000: Բաղրամյան պողոտայում այնքան քիչ ժողովուրդ էր հավաքվել, որ անգամ տեսանելի չէր Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկից:

Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version