Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երկրի կեսը սեփականաշնորհած, հեռուստատեսություններ և շենքեր գնած, ռազմավարական օբյեկտներ յուրացրած, մարդկանցից բիզնեսներ խլած և ինքնասպանության հասցրած, բանակը թալանած, մարդկանց ձայները գողացած, մարդասպան միլիարդատերերն ուզում են տարածել, թե ես իբր Դավթաշենում 26.500$ հողատարածք ունե՞մ ու Toyota Camry 11.000$ ….
Ո՞ւմ եք էշի տեղ դրել»:
Բայց հետաքրքիրը ոչ թե գրառումն է, այլ նրա ներքո Սիմոնյանի մեկնաբանությունը: Օգտատերերից մեկը առաջարկում է. «Պարոն Սիմոնյան բա ձեռքերից վերցրեք»: Այստեղ Սիմոնյանը պարզապես հանճարեղ պատասխան է տալիս. «Հլա սպասի դատարանները վերցնենք»:
«ՉԻ». Հետո էլ «Իմ Քայլի» պատգամավորներին համեմատում են ուսապարկի հետ: Կարո՞ղ եք բերել որևէ ուսապարկի օրինակ, որն այսքան վնաս է տվել սեփական թիմին ու առաջնորդին: Ալեն Սիմոնյանը, փորձելով պաշտպանել սեփական անձը, լուրջ խնդիրներ է ստեղծում սեփական թիմի համար:
Հիմա որ եվրոպաներում Բադասյանի և մյուս պատասխանատուների դիմաց դնեն այս մեկնաբանությունը, ի՞նչ են պատասխանելու: Ասելու են՝ ուսապա՞րկ է, չգիտի՞, թե ինչ է խոսում:
Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։