Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առաջին նախագահը շատ լավ գիտի, որ գերագույն ստահակը հաստատ չի լսի իր հորդորը և չի փախնի արտասահման։ Այդ դեպքում ինչո՞ւ է նման հրապարակային հորդոր հղում այդ թշվառին, այն էլ՝ Թեհլերյանի վրիժառության 100-ամյակի օրը»:
«ՉԻ». Բայց այս իրավապաշտպանի հոգին շատ խորն է: Ոնց էլ ջոկել է, որ Տեր-Պետրոսյանը պատահական օր չի ընտրել՝ Նիկոլին ուղղված իր հորդորի համար: Հատուկ 20 տարի սպասել է, որ լրանա Թեհլերյանի վրիժառության 100-ամյակը ու հենց այդ օրը խոսի:
Լավ չստացվեց, էլի: Պալիտ արեց սույն մտքի գիգանտ իրավապաշտպանը:
Դրա համար էինք ասում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է գոնե մարտի 16-ին այդ հայտարարությունն աներ՝ Թեհլերյանի վրիժառության 100 տարի և մեկօրյակի օրը: Բայց չէ, սպասեք, որ այսօր հայտարարություն աներ, Ռուբեն Մելիքյանը հաստատ կգրեր, որ պատահական չէ, որ նման հայտարարությունն արվում է ռուս-թուրքական պայմանագրի 100-ամյակի օրը: Պլյուս՝ 1995թ. այս օրը Հայաստանը և Ռուսաստանը կնքեցին պայմանագիր ռուսական զորքերի՝ Հայաստանում մնալու մասին:
Ուրեմն՝ մարտի 17-ին էր պետք: Էլի չի ստացվում. մարտի 17-ին Սուրբ Պատրիկի օրն է՝ իռլանդացիների համար սուրբ տոն է, կհարամվեր, համ էլ իտալացի երգչուհի Սիդնի Ռոմի 75-ամյակն է, հոբելյան է, բան է, ամոթ է նման օրով քաղաքական հայտարարություններ աներ:
Մարտի 18-ին ընդհանրապես չի կարելի որևէ հայտարարություն անել. այդ օրը՝ 1871 թվին, ստեղծվեց Փարիզյան կոմունան: Գիտեք, Փարիզի Բաղրամյան պողոտայում բարիկադներ կառուցեցին, պալատկեք խփեցին, մի 70 օր ակցիա էին անում, պետք է հարգել այդ օրը:
Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։