Սոցցանցեր

Տեր-Պետրոսյանի ժամանակ հայկական պետականությանը մեծագույն հարգանքով էին վերաբերվում Ռուսաստանում, ԱՄՆ-ում եւ Եվրոպայում

Արտակ Հարությունյանը ֆեյսբուքում գրել է.

Մի քանի մեջբերում մարտի 1-ից հետո տևական ժամանակ փախուստի մեջ գտնված Նիկոլ Փաշինյանի՝ Նախագահ Տեր-Պետրոսյանի հիրավի փառահեղ կենսագրության մասին հոդվածներից։

«Կարճ ասած` իշխանությունը բոլոր հիմքերն ունի ոչ թե ցանկանալու, այլ երազելու Լեւոն Տեր-Պետրոսյանի հեռացումը ակտիվ քաղաքական գործունեությունից»
«Տեր-Պետրոսյանը պատահական խոսքեր չի ասում, եւ նրա այդ հիշեցումը ընդամենը մի բան է նշանակում. ինքն ակտիվ քաղաքականությունից չի հեռանալու, քանի դեռ ակտիվ քաղաքականությունից չի հեռացրել …։ Իհարկե, հեռացման նրա մեթոդաբանությունը կարող է շատերին դուր չգալ։»

«Լեւոն Տեր-Պետրոսյանը ռեալ քաղաքականության, պրագմատիզմի հետեւորդ է, եւ քաղաքական, պետական հարցերում հիմնվում է այն իրողությունների վրա, որ տվյալ պահին գոյություն ունեն։ Ոչ թե այն իրողությունների վրա, որ մենք ուզում ենք, որ գոյություն ունենան, կամ էլ՝ տեսականորեն, ենթադրաբար կարող են գոյություն ունենալ, այլ գոյություն ունեն այսօր, այս պահին՝ ժամանակակից բառապաշարով ասած՝ ռեալ ժամանակի մեջ։ Ելնելով այսօր գոյություն ունեցող իրողություններից՝ առաջին նախագահը, թե՛ պաշտոնավարման տարիներին եւ թե՛ այսօր, հիմնվում է այն փաստի վրա, որ մենք նորանկախ, դեռեւս թույլ ու շատ խոցելի պետություն ենք, պետություն, որի գոյությունը որեւէ կերպ երաշխավորված համարել չի կարելի՝ երկարաժամկետ կտրվածքով։ Ըստ այդմ, անգամ որոշակի հաջողությունների դեպքում մենք չպետք է չափից ավելի ոգեւորվենք եւ մեր մտապատկերում պետք է պահենք ոչ թե այն, ինչ կարող ենք ունենալ, այլ այն, ինչ արդեն ունենք։ Ավելին ունենալու մղումը հաճախ հանգեցնում է եղածը կորցնելու տխուր իրականությանը, եթե այդ մղումը հիմնված չէ իրատեսական հաշվարկի վրա»։

«Ինչ վերաբերում է ՀՀ առաջին նախագահին արեւմտամետ կամ ռուսամետ որակելու բոլոր փորձերին, դրանք, անշուշտ, ծիծաղելի են։ 1990 թվականին իշխանության գալով Տեր-Պետրոսյանը Հարավային Կովկասի միակ ղեկավարն էր, որ ի սկզբանե արձանագրեց եւ հասկացավ հակառուսական քաղաքականություն վարելը զուրկ է որեւէ իմաստից եւ նպատակից։ Արդյունքում՝ հակառուսական դիրքորոշումներ ունեցող Վրաստանն ու Ադրբեջանը տուժեցին, իսկ Ռուսաստանի նկատմամբ բարեկամական տրամադրված Հայաստանը շահեց։ Ընդ որում, այդ ընթացքում ոչ ոք Հայաստանը ռուսական ֆորպոստ չէր համարում։ Ընդհակառակը, հայկական պետականությանը մեծագույն հարգանքով էին վերաբերվում հենց Ռուսաստանում։ Նաեւ ԱՄՆ-ում եւ Եւրոպայում»։

«Բայց մեր դժգոհ համախոհներին ուզում եմ մի բան ասել. առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասիաթ ունի. ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս»։

Ամենաընթերցվածները

Exit mobile version