Թե ո՞վ է ում հիմարի տեղ դնում, թող հանրությունը որոշի
Սերգո Տոնոյանը ֆեյսբուքում գրել է.
Հիշողության պարբերական թարմացումն անխուսափելի է։ Ովքե՞ր էին սիստեմատիկաբար տարածում հետեւյալ կեղծ տեղեկությունները. -որ 2008թ մարտի 1-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը փախուստի է դիմել։ Պատասխան՝Սերժի գեբելսյան պրոպագանդիստական թիմը եւ Նիկոլ Փաշինյանը (չնայած, որ 2008-2010թթ. վերջինս ամենաեռանդուն կերպով ճիշտ հակառակն էր անում), -որ 2011թվականին Սերժ Սարգսյանը պատրաստ էր ստորագրել կազանյան փաստաթուղթը, եւ միայն խաբեբա Ալիեւն է վիժեցրել գործընթացը։ Պատասխան՝Սերժի գեբելսյան պրոպագանդիստական թիմը եւ Նիկոլ Փաշինյանը։
-որ 2016թվականի Ապրիլյան պատերազմը հաղթանակ էր։ Պատասխան՝Սերժի գեբելսյան պրոպագանդիստական թիմը եւ Նիկոլ Փաշինյանը։ -որ 2015 թվականի խմբագրության Սահմանադրությունն ամենալավն է ապահովելու Հայասատանի զարգացումը։ Պատասխան՝Սերժի գեբելսյան պրոպագանդիստական թիմը եւ Նիկոլ Փաշինյանը։
Փաստերի թվարկումն այսքանով սահմանափակելով՝ հարկ է նշել միայն, որ խոսում ենք բնույթով երկվորյակ իշխանությունների եւ տեսակի մասին։Իրականությանը բաց աչքերով նայելու անպատրաստ հանրույթին էլ որպես ապացույց ընդամենը ներկայացնենք 2018թվականի մայիսից Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջ առանցքային պաշտոններին նշանակված Սերժի վաստակավոր կադրերից բաղկացած ներքոհիշյալ անձանց համառոտ ցուցակը։Դավիթ ՏոնոյանՎալերի ՕսիպյանԱրթուր ՎանեցյանՖելիքս ՑոլակյանԱտոմ ՋանջուղազյանԶոհրաբ ՄնացականյանՀունան Պողոսյան(կարող եք ինքներդ շարունակել)։Թե ո՞վ է ում հիմարի տեղ դնում, թող հանրությունը որոշի։ Միայն թե փաստերի խեղաթյուրմամբ խորհուրդ չի տրվում զբաղվել։ Հ.գ. Հայաստանում միակ ոլորտը որ մոտ ապագայում աննախադեպ ծաղկելու հեռանկար ունի՝ հոգեբուժությունն է։