Քաղաքականություն

Արմեն Սարգսյանի երազը 4rd.am

Ինքը աշխատում է դպրոցում, որպես «Սահմանադրական իրավունք» առարկայի ուսուցիչ: Հերթական դասը 17բ դասարանի հետ է: Ներս է մտնում դասասենյակ, աշակերտները կանգնում են. «Նստեք, նստեք», ձեռքով նշան է անում ինքը: 

Մատյանը բացում է. «Ո՞վ է դասը սովորել»: Դասարանում քար լռություն է տիրում: Բոլորը գլուխները կախում են. «Չեմ հասկանում, այսքան ձեր գլխին դոմփում են, էլի դասեր չե՞ք քաղում: Էս ի՞նչ ծույլիկ դասարան է: Վազգե´ն, մոտեցիր դասատախտակին»: «Ընկեր Սարգսյան, կլնի՞, 20 րոպեից գամ, դասս կրկնեմ»,- խնդրում է Վազգենը:

«Միշտ նույն բանն ես ասում, Վազգենչիկ, լավ, վերջին անգամ եմ թույլ տալիս»,- պատասխանում է ինքը ու նորից նայում մատյանին. «Ռոբե´րտ, դու արի, սովորել ե՞ս»:

«Ընկեր Սարգսյան, կթողնե՞ք, գնամ տուալետ»,- ասում է Ռոբերտը: «Տղա ջան, հերիք է, ոնց որ գրանցված լինես տուալետում, հետո գնում, այնտեղ մեկին չամռվում ես, կռիվ ես անում: Չեմ թողնում»,- բարկանում է ինքը:

«Նառա, արի»: Նառան մոտենում է դասատախտակին, ձեռքով երկար մազերը մի կողմից հետ է գցում, հետո՝ մյուս կողմից: «Սահմանադրությունը,- սկսում է ինքը,- սահմանադրությունը… ըըը, սահմանադրությունը… ընկեր Սարգսյան, ինչի՞ եք ամեն անգամ ինձ հարցնում»,- նեղված հարցնում է Նառան:

«Սո´ւս մնա»,- զայրանում է ինքը,- «սաղ խելքդ տվել ես շորերիդ, դրա համար էլ բան չգիտես: Նստի´ր, երկու: Արփինե´, սովորել ե՞ս»: «Չեմ սո-վո-րել»,- նվաղած ձայնով պատասխանում է Արփինեն:

Մեկ էլ վերջին նստարաններից աղմուկ է լսվում: Նայում է, Նիկոլն ու Օնիկը իրար քաշքշում են: «Դե գնա, քո´ւ»,- գոռում է Նիկոլը: «Տո, դու գնա»,- հակադարձում է Օնիկը: «Քեզ ասում եմ, դու գնա»: «Չէ, դու գնա»:

«Ի՞նչ ա եղել, էս ինչի՞ եք նորից կռվում»,- հարցնում է ինքը: «Ընկեր Սարգսյան, սաղ ինքն է մեղավոր, որ դասս չեմ սովորել»,- ասում է Նիկոլը:

«Նիկոլ, ամեն անգամ դասը չես սովորում, մեղքը գցում ես ուրիշների վրա: Էն անգամ էլ Սերժի հետ կռվեցիր, ասում էիր, թե քեզ սխալ գիրք է տվել, դրա համար առարկան լավ չես յուրացրել: Ֆսյո, հերիք է, քառորդդ «երկուս» եմ նշանակում: Դուրս արի, գնանք տնօրենի մոտ»,- ասում է ինքը:

Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version