Քաղաքականություն

Հոգեզավակների շարքն ավելացրեք 4rd.am

ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մամուլի ասուլիսում ասել է. «Բա մարդ այնքան լկտի լինի, որ իրեն աճեցրած, իր քաղաքական կնքահորը պատասխան տա՞, անաղուհացի մեկն է, էլի։ Սրա կողմից կազմակերպած ընտրությունները նորից քաղաքական բախումների փորձ է լինելու, գուցե պատվերը ստացել է, որ Հայաստանում քաղաքացիական բախումներ թույլ տա»:

«ՉԻ». Ճիշտն ասած, թող տպավորություն չստեղծվի, թե Տեր-Պետրոսյանի փաստաբանն ենք, բայց այս թեման վերջերս սկսել են շատ ակտիվ շահարկել: Նկատի ունենք, որ Նիկոլ Փաշինյանի մասին խոսելիս անպայման նշում են, թե Լևոն Տեր-Պետրոսյանը նրա կնքահայրն է, Նիկոլը Լևոնի հոգևոր զավակն է, նրա քովի տակ է աճել և այլն:

Ախպեր ջան, դե եթե այդպես է, Նիկոլի մասին խոսելիս կողքին Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի անուններն էլ ավելացրեք՝ որպես Տեր-Պետրոսյանի հոգեզավակներ:

Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version