«Կարծում եմ՝ էն պատգամավորներից եմ, որ ակնհայտորեն իր քաղաքական կապիտալն ավելացրել է էս ընթացքում, և ես հիմա շատ ավելի վստահ եմ գնալու ռեյտինգային ընտրակարգով ընտրություններին»։
Սա հատված էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանի՝ «Հրապարակ» թերթին տված հարցազրույցից:
«ՉԻ». Մենք էլ տարակուսում էինք, թե ինչո՞ւ իշխանությունը չի կատարում իր նախընտրական խոստումը և չի վերացնում ռեյտինգային համակարգը: Հիմա ամեն ինչ պարզվեց. Պապոյանը և մնացած «ուսապարկերը» (բնորոշումը մերը չէ, այլ Պապոյանի գործընկերներից մեկինը) ավելացրել են իրենց քաղաքական կապիտալը և կարող են փայլուն հաղթանակ տանել նաև գործող օրենսգրքով:
Տեսնես Պապոյանի և մյուսների մոտ քաղաքական կապիտալ ավելացնելն ինչպե՞ս է դրսևորվել: Ուսապարկերի մեջ ավելորդ բեռ են վերցրե՞լ, թե՞ քաղաքական այնպիսի գործունեություն են ծավալել, որ արժանացել են հանրության ճանաչմանը և գնահատանքին:
Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։