Արմեն Աշոտյանը այսպես է արձագանքել ՀՀԿ-ի՝ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ հարցին. «ՀՀԿ-ի ներսում երկրի քաղաքական օրակարգին համահունչ թեժ քննարկումներ մշտապես եղել են, կան և կլինեն: Քաղաքական կուսակցությունները քաղաքական մտքի դարբնոցներ են, հատկապես ՀՀԿ-ի նման ինտելեկտուալ, ազգային քաղաքական ուժի պարագայում, այսինքն՝ երկրի օրակարգային հարցերը չեն դադարել մեզ մոտ քննարկվել»:
«ՉԻ». Դե լավ հա, այդքան լուրջ մի վերաբերվեք կուսակցությունում սուրճ խմելուն կամ լանչին: Ձեր քննարկումներից որևէ բան կախված չէ, դուք չեք որոշելու՝ մասնակցեք ընտրություններին, թե ոչ: Վաղուց խոստովանել եք, որ ի դեմս Սերժ Սարգսյանի ունեք հայր: Ինքը ինչպես որոշի, այնպես էլ կլինի: Իսկ դա կախված է նրանից, թե ինչպես կավարտվի առևտուրը Քոչարյանի և մյուսների հետ:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի «ինտելեկտուալ» բնորոշմանը: Հուսով ենք, որ հարցազրույցը տեղի է ունեցել հեռախոսով, հակառակ պարագայում դժվար թե լրագրողը կարողանար զսպեր ծիծաղը:
Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։