Նիկոլի թիմը Սերժի ժամանակ հավաքագրված, ստեղծված կեղծ ընդդիմություն էր – YerevanPress
Connect with us

Սոցցանցեր

Նիկոլի թիմը Սերժի ժամանակ հավաքագրված, ստեղծված կեղծ ընդդիմություն էր

Հայկ Կարապետյանը ֆեյսբուքում գրել է.

Նիկոլին անշահախնդիր աջակցող հարգելի ընկերներ, բարեկամներ, հայտնի է, որ ձեր աջակցությունը 95 տոկոսով պայմանավորված էր մյուս կողմում Սերժի, Քոչարյանի լինելու հանգամանքով։

Բայց, ինչպես երևաց վերջին ամիսներին, ևս մեկ անգամ փաստ ենք, որ նրանք ժողովրդական աջակցություն չունեն, իրենց ունեցածը միայն ահռելի ֆինանսական ու մեդիա հնարավորություններն են։

Իսկ այդ հնարավորությունների, թալանած փողերի, աղբյուրների, վարչական լծակների դեմ, եթե չեք մոռացել, դեռ 3 տարի առաջ խոստացել էր պայքարել Նիկոլը, որն ամբողջովին ձախողել է, դրժել է դրա հետ կապված իր բոլոր խոստումները։Այսինքն ժողովրդի կողմից նրանք մերժված են, վերադարձի վտանգ ժողովրդի միջոցով բացառում եմ, իրենց՝ ջրի երես մնալու հույսը իշխանությունն է։

Իշխանություն, որի միակ արժանիքը․ <<․․․եթե մենք չենք, ուրեմն սերժառոբականներն են>> ծուղակն է։

Շատերդ երկար ժամանակ միամտորեն կարծում էիք, թե խեղճ Նիկոլը չի կարողանում նրանց դեմ (չնայած դա էլ բավական էր այդպիսի իշխանությունից ազատվելու համար), սակայն ես հիմա էլ պնդում եմ, որ չնայած իշխանության անճար ու անգործունակ լինելուն՝ իրենք չեն ցանկանում, քանի որ տարբեր թելերով կապված են նախկինների հետ․ ամբողջ ուժային ու տնտեսական բլոկի նշանակումները սերժական էին/են, պատգամավորները անհայտ քաղաքական ծագման, հանրապետականների ջահելներ, ենթակաների երեխեք․․․․ ու բազմաթիվ այլ ապացույցներ։

Սերժը միամիտ չէ և իր կոմպրոմատները լավ աշխատեցնում է, ինչպես մի քանի անգամ արդեն տեսել ենք Միշիկի կողմից դրանց կիրառելը։ Վերջինը՝ ԱԺ ներկայիս նախագահի հավաքագրված լինելը և դա ապցույցներից մեկն էր, որ Նիկոլի թիմը Սերժի ժամանակ հավաքագրված, ստեղծված կեղծ ընդդիմություն էր։

Վերհիշեք, թե քանի անգամ է Նիկոլը ձեզ օգտագործել ու խաբել , երբ նեղն է ընկել, իր դերասանական ոճով աղմկել է, թե նախկինները թալանչի են, սաբոտաժ են անում, կոպեկ առ կոպեկ հետ ենք բերելու, նոյեմբերի 10-ին ծակը մտել ու նորից հիշել էր ժողովրդին, և նորից մանիպուլացնելով հայտարարում էր օլիգարխների, թալանչիների գույքի ազգայնացման մասին։Հիմա էլ խաբելու նոր լոզունգ է հորինել․ <<վերջ թավիշին>>։Ախր պետք է վերջապես հասկանալ․ իր կողմից դա բացառվում է, քանի որ իր ասած վերջ թավիշինը, եթե լինի, ուրեմն ինքը կորած է, քանի որ ջրի երես դուրս կգան իր՝ իշխանության գալու (և ոչ միայն) մութ պատմությունները։

Ընդամենը երեք տարի առաջ Քոչարյանն ու Սերժը մերժված էին բոլորի, այդ թվում իրենց թիմակիցների կողմից, քաղաքականապես նրանք ոչնչացված էին, իսկ այսօր վերակենդանացել են, հենց ի շնորհիվ Նիկոլի։

Բավական է թույլ տալ, որ Նիկոլը շարունակի էշի տեղ դնել ու օգտագործել մարդկանց։

Այլևս պնդումը, թե աջակցում ենք, որ ռոբասերժականները չվերադառնան, չի կարող ընդունելի լինել։

Սոցցանցեր

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Continue Reading
Սոցցանցեր1 week ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Հսկայական փոսեր՝ Վրացյան փողոցում․ մեքենաներն անցնելիս ջարդ ու փշուր են լինում (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները