Քաղաքականություն

Խոստովանում են իրենց միֆերը 4rd.am

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր մամուլի ասուլիսում ասել է, որ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը և գեներալները Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարությունը չեն արել, որովհետև իրենց համբերության բաժակը լցվել էր կամ պատիվն արթնացել էր, այլ որպեսզի ինքնապաշտպանվեն։

«Կոտրվեց նորանկախ Հայաստանի ամենամեծ միֆերից մեկը՝ բանակի գեներալների և բանակի պատվախնդրության մասին։ 

Բանակը հասկացել էր, որ իր վրա պետք է պատասխանատվությունը գցի։ Փաշինյանը կերտում էր վախկոտ զինվորի կերպար, երկրորդը՝ վախկոտ հրամկազմի կերպարն էր, որը պետք է կերտեր։ Եվ այստեղ էր, որ Օնիկ Գասպարյանը և այդ քառասուն գեներալ կոչեցյալները սեփական կաշին փրկելու և Նիկոլին «մենք էլ այսպիսի բանի ենք ունակ» մեսիջը տվեցին»:

«ՉԻ». Ուշադրություն դարձրեք Արփինե Հովհաննիսյանի այս արտահայտությանը՝ «Կոտրվեց նորանկախ Հայաստանի ամենամեծ միֆերից մեկը՝ բանակի գեներալների և բանակի պատվախնդրության մասին»: Սա անզգույշ արտահայտություն չէ, սրանով խոստովանում են, որ 20 տարի մեզ մարտունակ, պատվախնդիր բանակի և հերոս գեներալների մասին միֆերով են կերակրել: 

Այսինքն՝ իրենք ընդունում են, որ պատվից զուրկ բանակ են կառուցել, բայց մեզ հրամցրել են այլ բան: Ներկայիս գեներալիտետը գրեթե ամբողջությամբ իրենց օրոք է ձևավորվել, բայց իրականում միֆ են ձևավորել:

Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version