Քաղաքականություն

Առավելագույնը կարող են ավելի մեծ «Կինդեր սյուրպրիզ» դառնալ 4rd.am

«Հրապարակ» թերթի հեղինակներից մեկը պարզապես «բոմբել» է: Վերլուծել է Հայաստանի նորագույն պատմության խորհրդարանական ընտրությունները և հանգել եզրակացության, որ յուրաքանչյուր դեպքում եղել են «Կինդեր սյուրպրիզներ»: Իսկ մասնավորապես 2012 թվականի ընտրությունների «Կինդեր սյուրպրիզ» ներկայացրել է ՀԱԿ-ի մուտքը խորհրդարան: Զուգահեռն արվել է մի նպատակով. իբր առաջիկա ընտրություններում շանսեր ունեն Սյունիքի նախկին մարզպետի ստեղծած կուսակցությունը, Վանեցյանի «Հայրենիքը» ու Դվինի Արտակի դեռ չձևավորված ուժը:

Նման խորը և համապարփակ վերլուծություն անցկացնելու համար իսկապես չտեսնված ֆանտազիա է անհրաժեշտ:
2012 թվականին ՀԱԿ-ը արդեն վաղուց կայացած, 4 տարի ավտորիտար իշխանության դեմ պայքար մղած ուժ էր: Նրա առաջնորդը ոչ միայն Հանրապետության հիմնադիր նախագահն էր, այլև մեկը, որը փաստացի հաղթել էր 2008 թվականի նախագահական ընտրություններում: Ցուցակում ընդգրկված էին ճանաչված և քաղաքական բովով անցած քաղաքական գործիչներ, մարդիկ, որոնք հայտնի էին ավտորիտար իշխանության դեմ իրենց անզիջում պայքարով:

Իսկ թե ինչպես կարելի է նման դեպքում զուգահեռ անցկացնել մարդկանց հետ, որոնք ի վիճակի չեն քաղաքական երկու նախադասություն կապակցել, հայտնի է թերևս միայն հեղինակին:

Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version