Սոցցանցեր

Նախկինների թալանածը կոպեկ առ կոպեկ հետ բերող Նիկոլի ժամանակ․․․

Հայկ Կարապետյանը ֆեյսբուքում գրել է․

Նախկինների թալանածը կոպեկ առ կոպեկ հետ բերող Նիկոլի ժամանակ․
– Միշիկի ընկերությունը (ծիծաղելի գումարի դիմաց) իրավունք է ստացել Ամերիկայում Հ1-ի գովազդի վաճառքի։
– Քոչարյանին պատկանող Տոյոտան շարունակում է պետության փողերով մատակարարումը, այնինչ նրանց փոխարեն բյուջեի հարյուրավոր միլիոնները կարող էին ուղվել բազմաթիվ անհատ քաղաքացիներից մեքենաների գնումներին։
– Նիկոլի հայտարարած ՀՀ պատմության ամենամեծ կաշառքի հերոս նախարարի՝ պետությունից կոպեկներով սեփականաշնորհած, հետո նորից պետությանը վարձակալության հանձնած տարածքի համար հիմա էլ պետությունը շարունակում է միլիոններ վճարել։(դե իսկ ինչպես այդ, այնպես էլ մնացած կաշառակերներին, որոնք պատահմամբ կամ պլանավորված հայտնվել էին <<Նիկոլը պայքարում ու բացահայտում է կոռուպցիան>> շոուի երկրորդական դերերում, մինչ շոուն սկսելը իշխանությունը վաղուց՝ զգուշորեն բռնելով թաթիկներից ճանապարհել էր արտերկիր վայելելու, մինչև էս միամիտ ժողովուրդը կմոռանա, թե ինչի համար էր 2018-ին հավաքվել)։
Հ․Գ․ Նախորդ գրառմանս թերահվատ, միամիտ ընկերներ, եթե կուզեք ասեք էլի հազարավոր այսպիսի փաստեր ներկայացնեմ։

Ամենաընթերցվածները

Exit mobile version