Քաղաքականություն

Քոչարյանից ի՞նչ ընդդիմություն 4rd.am

Արամ Գաբրելյանովը իր տելեգրամյան ալիքում գրառում է արել. «Վերջին գրառումս է Հայաստանի մասին: Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո որոշել էի, որ իմ անձնական խնդիրը, որպես հայի, դավաճան Նիկոլին հեռացնելն է: Երեկ, ընտրությունների մասին նրա հայտարարությունից հետո պարզ դարձավ, որ այժմ բոլոր հաղթաթղթերն ընդդիմության ու Հայաստանի քաղաքացիների ձեռքում են: Բանակը նրանց կողմն է, էլիտաները փողով ու հնարավորություններով են: Եթե ​​նույնիսկ հիմա նրանք չկարողանան դուրս շպրտել Նիկոլին, ապա էլիտաները պարզապես քաղաքական իմպոտենտ են:

Ես ուզում եմ հսկայական շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր ակտիվորեն օգնեցին պայքարել թուրք դավաճանների դեմ: Տասնյակ տելեգրամյան ալիքներ, որոնք ջանք չէին խնայում: Ամեն ինչ արվում էր հայրենասիրության հիման վրա, բոլորովին անվճար, ազնվորեն և անկեղծորեն: Ընդդիմությունից գումար վերցնելու մասին բոլոր խոսակցությունները կատարյալ սուտ են: Ես նույնիսկ ավելին կարող եմ ասել. մենք մեր սեփական փողերը ծախսել ենք դավաճանների դեմ պայքարելու համար՝ ով, որքան կարող էր: Ի սրտե շնորհակալ եմ բոլորին»:

«ՉԻ». Չէ, սա արդեն դիմանալու չէ, հարվածը հարվածից հետո: Առաջիկա խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը պետք է կասկածի տակ դրվի, քանի որ քարոզարշավին չի մասնակցի Գաբրելյանովի նման ճշտախոս, օբյեկտիվ, միայն ստուգված փաստերը հրապարակող մեդիա մագնատը:

Ինչպե՞ս ենք մենք կողմնորոշվելու, թե ինչպես քվեարկենք, եթե Գաբրելյանովի տելեգրամյան ալիքները մեզ չներկայացնեն իրականությունը, օրը հազար անգամ չբացահայտեն, որ Սյունիքը այլևս թուրքերինն է, Սևանում ադրբեջանցիներ են լողանում, իսկ Տավուշում մերոնք նահանջել են մինչև Դիլիջան:

Առաջիկա ընտրությունները ինչպե՞ս կարող են արդար համարվել, եթե մենք չիմանանք, թե իքս օրում Նիկոլը ինչ երազ է տեսել, քանի անգամ է զուգարան գնացել, ծիրանի՞, թե՞ դամբուլի օղի է խմել:

Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version