Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն armlur.am-ի հետ զրույցում հայտարարել է. «Ղալաթ են արել, որ մերժել են Սերժ Սարգսյանին»:
«ՉԻ». Քանի որ իր պաշտոնավարման ժամանակ Սահակյանը շատ զբաղված է եղել (միայն իր վերաբերյալ տասնյակ քրեական գործեր կան հարուցված), ամենայն հավանականությամբ չի ֆիքսել, թե ինչ եղավ, երբ մեկ այլ հանրապետական արտաբերեց «ղալաթ» բառը: Խեղճ Հրայր Թովմասյանը դրանից հետո դարձավ անգամ ՍԴ նախագահ, բայց ամեն անգամ նրան հիշում էին որպես «չաթլախի»: Այնպես որ, մեծ մարդ է, ապրում է հիմնականում սասունցիներով բնակեցված մարզում, մի անուն կդնեն, հետագա ամբողջ կյանքում չի ազատվի դրանից:
Հանրապետականներն այդպես էլ չհասկացան, որ Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հանդեպ հանրության այսօրվա վերաբերմունքը կապ չունի 2018 թվականի ժողովրդի ընտրության, այսինքն՝ Սերժ Սարգսյանին մերժելու հետ:
Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։