«Սերժ Սարգսյանն ինչ որոշի, դա էլ կանենք»,- հայտարարել է Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակի փեսա Դավիթ Համբարձումյանը, որը նաև զբաղեցնում է Մասիսի քաղաքապետի պաշտոնը:
«ՉԻ». Ապրես՝ հինգ: Իհարկե հավատարմության համար:
Բայց ամեն դեպքում մի քիչ զգույշ կլինես, անցած անգամվա պես չափերդ չանցնես:
Հիշեցնենք, որ 2018 թվականի գարնանը Դավիթ Համբարձումյանը, նրա եղբայրը և ընկերները ծեծում էին փողոցները փակողներին, իսկ հատկապես աչքի ընկան ապրիլի 22-ին, երբ ծեծեցին անչափահաս երեխայի: Նաև այդպիսի վարքագծի պատճառով էր, որ ժամերի ընթացքում հարյուր հազարավոր հայաստանցիներ դուրս եկան փողոց ու գրողի ծոցը ուղարկեցին Սերժ Սարգսյանի իշխանությանը:
Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։