Քաղաքականություն

Շուտ-շուտ ասեք, չմոռանաք 4rd.am

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին, ասել է. «Ունենք քաղաքացիների մոտ 30 տոկոս, որոնք համակրում են Փաշինյանին, և դա աճելու տեղ չունի, ավելին՝ միայն նվազելու միտում ունի։ Պայմանականորեն ունենք մեկ այլ բևեռ՝ ենթադրենք Ռոբերտ Քոչարյանի առաջնորդությամբ, որը, դարձյալ ենթադրաբար, տարբեր հաշվարկներով ունի 10-15 տոկոս քվե, մնացած 50 տոկոսին մոտ քաղաքացիները չեն ուզում ոչ վերադարձ նախկինին, ոչ էլ ուզում են, որ Նիկոլ Փաշինյանը մնա։ Այդ 50 տոկոսը պոտենցիալ «Լուսավոր Հայաստանի» ընտրողն է»:

«ՉԻ». Ինչ էլ ախորժակ ունեն, է՜: Շուտ-շուտ ասեք, չմոռանաք: Լավ, ընդունենք, թե Նիկոլենք 30 տոկոս են հավաքում, քոչարյանականներն էլ՝ 10-15 տոկոս: Այ, որ Գևորգ Գորգիսյանն ասի, թե ինչու է մնացած 50 տոկոսը «Լուսավորի» պոտենցիալ ընտրողը, էլ պարտք ու պահանջ չենք ունենա:

Չենք ասում՝ Նիկոլի պես 100 փաստ, ընդամենը 3 փաստ ներկայացնի, թե ԼՀԿ-ն ինչ առավելություն ունի մնացած քաղաքական ուժերի նկատմամբ: Մինչև ինքը կմտածի, թե ինչ պատասխանի, մենք ասենք, որ նույն հաջողությամբ այդ 50 տոկոսը Մգեր Արմենիայի պոտենցիալ ընտրողներն են, կամ Արամ Հարությունյանի, որին այսօր ոստիկանները հերթական անգամ ինչ-որ տեղից պեղել են ու տարել քաղմաս: Մի խոսքով՝ այս ընտրություններում բոլոր քաղաքական ուժերը նաղդ 50 տոկոս պոտենցիալ ընտրող ունեն:
Բայց շատ խնդալու կլինի, եթե ԼՀԿ-ն ընտրություններում չհաղթահարի 4 տոկոսի շեմը ու դուրս մնա խորհրդարանից: 

Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version