Արաքսյային մեղադրանք է առաջադրվել վիրավոր զինծառայողների օգնություն-գումարներից խոշոր յուրացումներ կատարելու համար. ՔԿ – YerevanPress
Connect with us

Հասարակություն

Արաքսյային մեղադրանք է առաջադրվել վիրավոր զինծառայողների օգնություն-գումարներից խոշոր յուրացումներ կատարելու համար. ՔԿ

Պատերազմի ժամանակ վիրավորված զինծառայողներին որպես օգնություն ուղարկված գումարներից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում, ի թիվս այլ հանգամանքների, պարզվել է նաև հանցագործության կատարման եղանակը, ինչի արդյունքում  մեղադրանք է առաջադրվել երևանաբնակ Արաքսյա Հովհաննեսյանին:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևան քաղաքի բնակչուհի՝ 34-ամյա Արաքսյա Հովհաննեսյանը,  տեղեկանալով, որ Ռուսաստանի Դաշնության Չելյաբինսկի մարզի, Կուսա քաղաքում բնակվող Նինա Աճեմյանը Ադրբեջանի կողմից սանձազերձված պատերազմի հետևանքով վիրավորված զինվորներին ֆինանսական օգնություն ցուցաբերելու նպատակով դրամահավաք է կազմակերպել, կապ է հաստատել վերջինիս հետ և  առաջարկել նրա կողմից հավաքված գումարները փոխանցել իրեն, որպեսզի ինքն անձամբ փոխանցի բժշկական հաստատություններում բուժօգնություն ստացող և ֆինանսական կարիք ունեցող կոնկրետ զինվորների:

Ստանալով Նինա Աճեմյանի համաձայնությունը՝ երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Արաքսյա Հովհաննեսյանը պետք է անձամբ այցելի բժշկական հաստատություններ, լուսանկարի վիրավորում ստացած զինվորներին, նկարները, ինչպես նաև զինվորների կենսագրական տվյալներն ուղարկի ՌԴ, որպեսզի օգնությունը նախաձեռնած Նինա Աճեմյանը իր ինստագրամյան էջով զինվորների համար կազմակերպի դրամահավաք և հավաքված գումարը փոխանցի Արաքսյա Հովհաննեսյանին:  Վերջինս, իր հերթին, ըստ պայմանավորվածության, պետք է տրամադրի կոնկրետ գումար կոնկրետ զինվորին, միաժամանակ գումարի տրամադրման պահը պետք է տեսանկարահանի և տեսանյութն ուղարկի դրամահավաքը կազմակերպած անձին:

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2020թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Արաքսյա Հովհաննեսյանի  կողմից ՌԴ-ում բնակվող Նինա Աճեմյանին են ուղարկվել փաստացի բուժօգնություն ստացող մի շարք զինվորների լուսանկարներ, որոնք համացանցում տեղադրելու միջոցով կազմակերպվել է դրամահավաք և ստացված գումարները,  կոնկրետ հինգ զինծառայողի անվամբ,  յուրաքանչյուրին 200.000-ական ՌԴ ռուբլի տրամադրելու պայմանով, ուղարկվել է Արաքսյա Հովհաննեսյանին:

Քննության տվյալներով, սակայն, վերջինս, ստանալով հիշյալ գումարները և փաստացի իրեն վերապահվելով վստահված գույքն առաքելու և  տիրապետելու  լիազորություն, օգտվելով դրանից, շահադիտական նպատակներով ուրիշի գույքը հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, վիրավորում ստացած զինվորներին փոխանցված գումարների մի մասը հափշտակելով յուրացրել է:

Այսպես՝ փոխանցված 200.000-ական ՌԴ ռուբլի գումարներից վերջինս  ՀՀ դրամով փոխարկել է 150.000 ՌԴ ռուբլին, ստացել 982.500 ՀՀ դրամ գումար, որից 150.000 ՀՀ դրամ գումարը տեղադրել է մի ծրարի մեջ, մյուս 50.000 ՌԴ ռուբլին մեկ այլ ծրարի մեջ և դրանք առանձին-առանձին տրամադրել կոնկրետ հասցեատերերին, տեսանկարահանել գումարի տրամադրման պահը, որի ընթացքում ծրարները փոխանցելուց հայտարարել է, որ առաջինի մեջ առկա է 50.000 ՌԴ ռուբլի, իսկ երկրորդ ծրարը փոխանցելուց հայտարարել է, որ փոխանցվում է 150.000 գումար՝ չխոսելով կոնկրետ արտարժույթի մասին և դիտավորյալ լռելով կոնկրետ արտարժույթի մասին հայտարարություն անելուց՝ մոլորեցրել է ռուսաստանաբնակ կնոջը և վերջինիս գումարներ ուղարկող անձանց, կեղծ պատրանք ստեղծել, որ փոխանցում է ամբողջ գումարը և իր գործողություններով իբր հիմնավորել վերջիններիս հանձնված գումարը նպատակային նշանակության օգտագործելու հանգամանքը՝ այդ կերպ յուրացման եղանակով հափշտակելով ընդհանուր՝ 3.998.000 ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արաքսյա Հովհաննեսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ Ա.Հովհաննեսյանի գործողություններից  տուժած այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր, հնարավոր է, տուժել են նրա գործողություններից, խնդրում ենք դիմել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին կամ զանգահարել (010)39-39-33, (010)38-02-35  հեռախոսահամարներով:

Advertisement

Հասարակություն

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. զոհված հայտարարված Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է. ՊՆ

Քիչ առաջ պաշտպանության նախարարությունը նոր զեկույց է ստացել բժիշկներից, համաձայն որի կրկին փորձած ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է։ Զինծառայողն ունի ծանր հրազենային վիրավորում, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ռեանիմացիոն գործողությունները զինծառայողի կյանքը փրկելու  համար շարունակվում են:

Պաշտպանության նախարարությունը նախորդ հաղորդագրությունից հեռացնում է Նարեկ Կարենի Պողոսյանի անունը և հայցում հանրության և զինծառայողի ընտանիքի ներողամտությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

Continue Reading

Հասարակություն

Առեղծվածային դեպք Երևանում. դիահերձարան տեղախողված դին վերակենդանացել է

Մայիսի 12-ին առեղծվածային ու արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանում: 1-03 շտապօգնության 54 խումբը Նոր-Նորքի 2-րդ զանգվածում գտնվող խնամքի կենտրոններից մեկից «կլինիկական մահ» ախտորոշմամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխել մի տղամարդու:
Տեղում դատաբժիշկը հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Խնամքի կենտրոնից տղամարդու մահվան մասին տեղեկությունը փոխանցել են նրա հարազատներին, ու մինչ հարազատների հիվանդանոց մեկնելը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիշկները հիվանդանոցի դիահերձարանից տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, եւ բժիշկների ցուցաբերած բուժօգնության արդյունքում «դիակը» վերակենդանացել է:
Բժիշկները նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:

Continue Reading

Հասարակություն

Նոր կարգավորում այլ պետությունում հաշվառված մեքենաների մասով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում: Նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է տեխնիկական զննության գործընթացի կարգավորումները հստակեցնելու անհրաժեշտությամբ։ Գործող օրենսդրությամբ տեխնիկական զննության պարտադիր պահանջ է սահմանված Հայաստանում շահագործվող տրանսպորտային միջոցների համար, այդ թվում՝ այլ պետություններում հաշվառված և ՀՀ-ում շահագործվող տրանսպորտային միջոցների։

Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի նիստի 2023 թ.-ի հունվարի 24-ի նիստի N ԿԱ/26-2023 արձանագրության 4-րդ կետի 1-ին ենթակետով առաջարկվել է դիտարկել Հայաստանում չհաշվառված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությանը ներկայացվող պահանջները, դեպքերն ու կարգավորումները ՀՀ օրենսդրությամբ հստակեցնելու անհրաժեշտության հարցը։

Գործող իրավակարգավորումները հստակեցնելու համար մշակվել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի 15-րդ հոդվածի 1.1 մասով նախատեսվում է այլ պետություններում հաշվառված և 180 օր և ավելի ՀՀ-ում անընդմեջ շահագործվող տրանսպորտային միջոցների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տեխնիկական զննության անցկացման գործընթացի պահանջ։

Օրենքի նախագծի ընդունումը կապահովի ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացումը և ՀՀ-ում մեծ քանակով շահագործվող ու այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացի կազմակերպման հստակեցումը։

Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Continue Reading
Սոցցանցեր1 year ago

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Սոցցանցեր2 years ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր2 years ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր2 years ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր2 years ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր2 years ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր2 years ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր2 years ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր2 years ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր2 years ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները