«Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ որոշման հետ կապված որևէ խնդիր չենք տեսնում»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը:
«ՉԻ». Իշխանության առանցքային դեմքերից մեկի խոստովանությունը և ազնվությունը միանշանակ պետք է ողջունել: Ի տարբերություն իր շատ գործընկերների, որոնք այսօր իբր վրդովված են ՍԴ դատավորների կայացրած որոշումից, տիկին Նազարյանը բացեիբաց ասում է՝ մենք խնդիր չենք տեսնում:
Սա շատ պարզ բացատրություն ունի. Լենա Նազարյանը, ի տարբերություն իր գործընկերների, խելացի է: Ինքը գիտի, որ եթե ասի՝ խնդիրներ են տեսնում, ապա լրագրողը կտա հաջորդ հարցը՝ իսկ չե՞ք հուշի, թե ում տիտանական ջանքերով ունենք այն ՍԴ-ն, որն ունենք այսօր: Լրագրողը կհարցնի, չէ՞, թե հատկապես ում պայծառ գլխում ծնվեց միտքը, որ Թունյանին ու Գյուլամիրյանին պետք է փոխել Վաղարշյանով ու Խունդկարյանով: Եթե Թովմասյանի դատարանը կայացներ այս որոշումը, գոնե կբողոքեիք ձեր բախտից, որ կովիդի պատճառով չկարողացաք փոխել ՍԴ կազմը, իսկ հիմա զրկվեցիք անգամ այդ հնարավորությունից:
Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։