Քաղաքականություն

Ինչո՞ւ եք զարգացնում թուրքական տնտեսությունը 4rd.am

Այսօր դաշնակները Անվտանգության խորհրդի շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացրել, որի ընթացքում վառել են Թուրքիայի դրոշը: Սրանով դաշնակներն իրենց վրդովմունքն են հայտնել Հանրային հեռուստաընկերության եթերում Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունների հետ կապված:

«ՉԻ». Մի հատ կիսաիրական անեկդոտ կա. ասում է՝ Չինաստանը սկսել է արտադրել և Հնդկաստանին ու Պակիստանին մատակարարել «Ո´չ չինական ապրանքներին» մակագրությամբ մայկաներ, քանի որ այդ երկրներում դա դեֆիցիտ է:

Հիմա մեր դաշնակներն անընդհատ հայտարարում են՝ «Ո´չ թուրքական ապրանքներին», «Ոչ մի հարաբերություն Թուրքիայի» հետ, բայց օրումեջ թուրքական դրոշ են այրում: Մեզ հետաքրքրում է՝ այդքան դրոշները որտեղի՞ց են իրենց մոտ հայտնվում: 

Երկու տարբերակ կա. կամ այդ դրոշների թաքուն, ընդհատակյա ցեխ են դրել, որովհետև Հայաստանում մենք չգիտենք թուրքական դրոշ արտադրող որևէ ընկերություն, կամ էլ՝ Թուրքիայից են ներկրում: Այսինքն՝ թուրքական ապրանք են գնում, որովհետև դրոշը նույնպես ապրանք է, որի համար պետք է վճարել, եթե իհարկե որևէ թուրք բարերար այդ դրոշները չի նվիրում դաշնակներին:

Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version