Հասարակություն

Տեղադրեք այս տեքստը ձեր էջում…

Ռոզա Խաչատրյանը ֆեյսբուքում գրել է.

Երբ աուտիզմ ունեցող երեխային չեն վերցնում դպրոցական էքսկուրսիաներին, երբ դաունի համախտանիշով երեխային դուրս են անում պարի խմբակից, իսկ մանկական ուղեղային կաթվածով երեխային քշում են մանկական խաղահրապարակից, որովհետև նա չի կարողանում վազել մյուս երեխաների նման, մենք կարիք ենք զգում խոսելու այս մասին։ Միշտ կան տղաներ ու աղջիկներ, որոնց երբեք չեն հրավիրում ծննդյան տոների։ Կան երեխաներ, որոնք կանգնած մնում են ֆիզկուլտի դահլիճում, որովհետև նրանց ոչ մեկ չի վերցնում իրենց թիմ, քանի որ առավել կարևոր է հաղթել, քան տալ նման երեխաներին մասնակցության հնարավություն․․․

Հատուկ կարիքներ ունեցող երեխաները հազվադեպ երևույթ չեն, ոչ էլ տարօրինակ, նրանք ուղղակի ցանկանում են այն, ինչ մյուս երեխաները․ ՈՒՂՂԱԿԻ ԼԻՆԵԼ ԸՆԴՈՒՆՎԱԾ։

Դպրոցներում, այգիներում, փողոցներում ժպտացե՛ք այդ երեխաներին, հրավիրե՛ք խաղալու։ Սովորեցրե՛ք ձեր երեխաներին հարգել դասընկերներին հավասարապես։ ՈՒՂՂԱԿԻ ԸՆԴՈՒՆԵՔ ՆՐԱՆՑ։

Պատճենեք այս տեքստը ու տեղադրեք ձեր էջում․ սա ֆլեշմոբ է՝ ի աջակցություն առանձնահատուկ կարիքներով երեխաների և նրանց ծնողների։

#բոլորն_էլ_արև_են

Ամենաընթերցվածները

Exit mobile version