Սոցցանցեր

Հայաստանը Նիկոլով ու նրա իշխանությամբ չի ավարտվում

Ավետ Գրիգորյանը ֆեյսբուքում գրել է․

Պետրոսի հյուրն էր Հրանտ Տեր-Աբրահամյանը: Լսեցի նրան ու ոչ թե ապշեցի, էս օրերին ապշել պետք չի՝ դա մտածելուն խանգարում է, այլ զարմացա ու տխրեցի, քանի որ ինքը Լեւոն Տեր- Պետրոսյանի եւ մյուս նախագահների հանդիպումը գնահատեց որպես նախընտրական բովանդակություն ունեցող նպատակ: Թվում էր, թե Հրանտը, լավ ճանաչելով առաջին նախագահին, չպիտի էդպիսի պրիմիտիվ ու նաեւ վիրավորական «մեղադրանք» ներկայացներ նրան, ըստ էության համարելով, որ բազարային քննարկում է եղել:Կարծում եմ, որ այդ հանդիպումը կայացել է Լեւոն Տեր- Պետրոսյանի նախաձեռնությամբ եւ ունեցել է մեկ կարեւոր նպատակ՝ ազդակ հղել Հայաստանի շուրջ ընթացող վտանգավոր զարգացումների տարածաշրջանային հիմնական խաղացողներին՝ Թուրքիային, Ադրբեջանին, Ռուսաստանին, առ այն, որ Հայաստանը Նիկոլով ու նրա իշխանությամբ չի ավարտվում, որ մեր ազգային շահերի նկատմամբ կարմիր գծերի հատման դեպքում կլինի մեծ համախմբում, որ մի կողմ կդրվեն բոլոր հակասությունները: Միայն հանդիպման փաստը՝ առանց հրապարակելու դրա բովանդակությունը, ոչ թե անարգանք է մեր հանրության նկատմամբ, ինչպես, կարծում եմ, անզգուշաբար համարեց Հրանտը, այլ հզոր ազդակ արտաքին աշխարհին եւ զգուշացում, որ չփորձեն այլեւս, օգտվելով մեր ներքին ժամանակավոր եւ հաղթահարելի լարվածությունից, անել մեր պետության ու ժողովրդի շահերին հակասող քայլեր: Այս պահին եւ այսպիսի ազդակ դրսին հղելու անհրաժեշտությունը, կարծում եմ, պայմանավորված է մեր շուրջ ընթացող շարժերի, արվող հայտարարությունների, անթաքույց հոխորտանքների ծայրաստիճան վտանգավորությամբ:

Ամենաընթերցվածները

Exit mobile version