Ժամանց
Լքվածը՝ Տիեզերքում
Լքվածը՝ Տիեզերքում ))Եթե արդեն հասցրիք մտածել՝ «վա~յ, էս ինչի՞», ապա նշենք, որ «լքվածը» բնորոշումը այստեղ ոչ թե տիեզերագնացի մասին էր, այլ սկաֆանդրի
Իհարկե, առանց սկաֆանդրի տիեզերագնացները չեն կարող դուրս գալ բաց տիեզերք, բայց այ սկաֆանդրերը առանց տիեզերագնացների՝ կարող են, մանավանդ երբ այլևս պետք չեն։Լուսանկարում հենց այդպիսի սկաֆանդրներից է՝ ռուսական «Օրլան» սկաֆանդրը, որն այլևս պիտանելի չէր գործածության համար… այն բեռնվել է անպետք իրերով ու այդպես լքվել տիեզերքում…Suitsat-1 անվանումը ստացած այս սկաֆանդրի վերջնական ճակատագիրը շաբաթներ անց Երկրի մթնոլորտում այրվելն էր։Իսկ այս լուսանկարն արվել է Միջազգային տիեզերական կայանից 2016 թվականին
Ուշացած բարի լույս ))
#Սկաֆանդր #ՄՏԿ #Տիեզերք #Space
Ժամանց
Հայաստանի կառավարությունը Սնուփ Դոգի համերգի համար հատկացրեց մոտ 6 մլն դոլար
Հայաստանի կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ (մոտ 6 միլիոն դոլար) հատկացրեց աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար։ Որոշումն ընդունվեց Հայաստանի կառավարության այսօրվա՝ օգոստոսի 11-ի նիստում։
Գործադիրը սահմանել է «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացման բովանդակային և ֆինանսական շրջանակը, շահառուների ներգրավման և մասնակցության պայմանները:
Նշվում է, որ ծրագրի նպատակն է աշխուժացնել մշակութային կյանքը, միջազգային ասպարեզում բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը և զարգացնել մշակութային զբոսաշրջությունը։ Նախատեսվում է նաև ապահովել խոցելի և թիրախային խմբերի մասնակցությունը համերգին։
«Վերջին տարիներին առավել քան արդիական է դարձել Հայաստանում համաշխարհային աստղերի մասնակցությամբ համերգային լայնամասշտաբ ծրագրեր իրականացնելու հարցը, որը ոչ միայն կարող է նպաստել Հայաստանի ճանաչելիության և վարկանիշի բարձրացմանը, անվտանգ ու ժամանակակից երկրի դիրքավորմանը, մշակութային զբոսաշրջության շրջանակների ընդլայնմանը, այլև կարող է ապահովել երկրի տնտեսական աճը, բիզնես միջավայրի ձևավորման նոր հնարավորություններ ստեղծել:
«Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացումը կնպաստի նաև Հայաստանի մշակութային կյանքի աշխուժացմանը»,-ասված է որոշման հիմնավորման մեջ: