Հայոց ցեղասպանության ճանաչման ժամանակը հիմա է, Բայդենը կարող է ուղղել պատմական սխալը. Jerusalem Post – YerevanPress
Connect with us

Արտաքին աշխարհ

Հայոց ցեղասպանության ճանաչման ժամանակը հիմա է, Բայդենը կարող է ուղղել պատմական սխալը. Jerusalem Post

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչումը քայլ է՝ պատմական սխալն ուղղելու ճանապարհին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է Jerusalem Post-ի հոդվածագիր Էմիլի Շրադերը:

Հեղինակն իր հոդվածում անդրադարձել է ԱՄՆ Սպիտակ տան՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված դրական ազդակներին՝ ընդգծելով, որ Իսրայելը մինչև օրս հրաժարվում է ճանաչել Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին քրիստոնյա հայերի դեմ իրականացրած ոճրագործությունը:

«Իսրայելի դեպքում՝ կառավարությունը հրաժարվել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի հետ անկայուն, սակայն ռազմավարական- քաղաքական հարաբերությունների պատճառով: Տասնամյակներ շարունակ Թուրքիան շանտաժի է ենթարկել ժողովուրդներին և սպառնացել է, անգամ եթե նրանք քննարկել են Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությունը»,- գրել է Շրադերը: Նա նկատել է, որ եթե նախկինում Իսրայելը կախվածություն ուներ Թուրքիայից՝ որպես միակ մուսուլման երկիր, որի հետ այն համագործակցում էր և ուներ դիվանագիտական հարաբերություններ, ապա արդեն տասնամյակներ է, ինչ Թուրքիան ակնհայտ թշնամական վերաբերմունք է ցուցաբերում այդ երկրի նկատմամբ՝ բռնապետ ու իսլամիստ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ:

«Այսօր Իսրայելն ավելի քիչ կախվածություն ունի Թուրքիայից, հատկապես արաբական պետությունների հետ զարգացող հարաբերությունների համատեքստում: Այդուհանդերձ, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և աներկբայորեն պատմության ճիշտ կողմում կանգնելու փոխարեն Իսրայելի կառավարությունն անգամ այսօր «վաճառեց» հայ ժողովրդին՝ Ադրբեջանին զենք վաճառելով, որպեսզի այդ երկիրը ռմբակոծի հայկական քաղաքները»,- նշել է հեղինակը:

Հոդվածագիրը գրել է, որ Հայոց ցեղասպանությունն ամենասարսափելի կերպով կազմակերպված ցեղասպանությունն էր, որն այն ժամանակ տեսել էր աշխարհը: Եվ դա արվել էր ոչ թե պատերազմի համատեքստում, այլ ուղղակի այն բանի համար, որ հայերը քրիստոնյա էին:

Նա բացարձակապես անտրամաբանական է համարել այն, որ շատ երկրներ մինչ օրս թույլ են տալիս Թուրքիային օգտագործել իր աշխարհաքաղաքական դիրքը՝ ստիպելով նրանց հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչումից:

«Տասնամյակներ շարունակ Թուրքիան ակտիվորեն գրաքննել է նրանց, ովքեր երկրի ներսում ճանաչել են ցեղասպանությունը և անգամ ոչնչացրել է ապացույցներ: Նախկինում այն անգամ բանտարկել է ակադեմիկոսների, ովքեր համարձակվել էին Հայոց ցեղասպանությունն անվանել ցեղասպանություն:

Մինչ Գերմանիայում, որին աշխարհը պատասխանատվության կանչեց, հակաօրինական է Հոլոքոստի հերքումը, Թուրքիան անօրինական է դարձրել Հայոց ցեղասպանությունը չժխտելը, և ողջ աշխարհը հանցակից է դարձել՝ թույլ տալով վարվել այդպես:

Եթե առաջին իսկ օրվանից աշխարհի անգամ փոքրաթիվ գերտերություններ ճանաչեին Հայոց ցեղասպանությունը, այսօր մենք կապրեինք լրիվ այլ իրականության մեջ, որտեղ ավելի փոքր երկրները չէին վախենա ճանաչել ակնհայտ պատմական փաստերը:

Բայդենի վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ կողմից բարոյապես անհրաժեշտ ուղերձ կլինի ոչ միայն Հայաստանի ժողովրդին, այլև ողջ աշխարհին: Ճանաչման ժամանակը հիմա է»,- եզրափակել է հոդվածը Շրադերը:

Արտաքին աշխարհ

Բաքվում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. բնակիչները լքում են տները

Երկուշաբթի երեկոյան Բաքվում երկրաշարժ է տեղի ունեցել, ուժգին ցնցումներ են զգացվել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։

Քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։

Հանրապետական ​​սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Երկրաշարժը գրանցվել է Բաքվի ժամանակով 00:01-ին։

Երկրաշարժը զգացել են Խաչմազի, Գուբայի, Բաքվի, Սումգայիթի և Աբշերոնի բնակիչները։

Continue Reading

Արտաքին աշխարհ

Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում

Քիչ առաջ, Երևանի ժամանակով 00.01-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Օջախի խորությունը 35 կմ է:

Այս մասին տեղեկանում ենք եվրոպական սեյսմոլոգիական ծառայության կայքից:

Continue Reading

Արտաքին աշխարհ

Հիասթափված Ուկրաինան էլ ոչինչ չի հայտնում Պենտագոնին (Տեսանյութ)

Continue Reading
Սոցցանցեր3 months ago

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Սոցցանցեր7 months ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները