Արտաքին աշխարհ
Պուտինը անընդհատ կատակում է ինձ հետ. Պեսկով
Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ապրիլի 1-ից առաջ ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անընդհատ կատակում է իր հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Այն էլ ինչպես», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ընդունված է արդյոք, որ նախագահի աշխատակազմում միմյանց հետ կատակեն:
Նշվում է, որ Պեսկովը չի պատմել, թե ինչպես է ընդունված դա անել:
«Մարդկայնորեն», – ասել է նա:
Հարցին, թե Պուտինը կատակում է նրա հետ, Պեսկովը պատասխանել է, որ «դա անում է անընդհատ»:
Արտաքին աշխարհ
Բաքվում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. բնակիչները լքում են տները
Երկուշաբթի երեկոյան Բաքվում երկրաշարժ է տեղի ունեցել, ուժգին ցնցումներ են զգացվել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։
Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը գրանցվել է Բաքվի ժամանակով 00:01-ին։
Երկրաշարժը զգացել են Խաչմազի, Գուբայի, Բաքվի, Սումգայիթի և Աբշերոնի բնակիչները։
Արտաքին աշխարհ
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում
Քիչ առաջ, Երևանի ժամանակով 00.01-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Օջախի խորությունը 35 կմ է:
Այս մասին տեղեկանում ենք եվրոպական սեյսմոլոգիական ծառայության կայքից: