Տիգրան Պասկևիչյանը ֆեյսբուքում գրել է․
ԱՆԻՐԱՊԱՇՏ ԶԱՐՄԱՆՔ
Անցած օրը մի ծանոթ հանդիպեց։ Ինքն էն տեսակի մարդկանցից ա, որ միշտ երեք նախագահներերին մի արշինով են չափում, ու ոնց ուզում ես բացատրի, չի հասկանում տարբերությունը։ Էս անգամ ասում ա՝ լսի, ընկեր, դու ճիշտ էիր, առաջին նախագահը մարգարե ա, մարգարե։ Ասում եմ՝ գիտեմ, որ ճիշտ էի, բայց երբեք չեմ ասել՝ առաջին նախագահը մարգարե ա։ Չէ,-ասում ա,- ես էս վերջերս ֆեյսբուք-յութուբում վիդեոներ եմ նայում… արա, էդ մարդը ո՜նց ա ամեն ինչ իմացել ու ասել։ Հա,-ասում եմ,-բայց էդ չի նշանակում, որ մարգարե ա։ Բա ի՜նչ ա… Քաղաքական գործիչ, որը կարողանում ա քննել իրերի դրությունը, հաշվել հնարավորությունները, համադրել կարողությունները եւ այլն։ Բա ինչի՞ մյուսները չեն կարում՝ հարցնում ա։ Որտեւ մյուսները մարգարե են։