Քաղաքականություն

Ձեր եղբայրներն ուրիշ են 4rd.am

Այսօր Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ լրագրողը դիտարկում է արել, որ, օրինակ, Ալեն Սիմոնյանի եղբորը՝ Կառլեն Սիմոնյանին պատկանող ընկերություններն են հաղթում տենդերներում, շատերը կտրուկ հարստացան հենց 2018-ից հետո, այնինչ ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը շատ սուր էր անդրադառնում նման երևույթներին: Ի պատասխան՝ վարչապետն ասել է. «Ալեն Սիմոնյանի եղբայրը պետք է ինչ-որ տեղ աշխատի՞, թե՞ ոչ»:

«ՉԻ». Իհարկե, պիտի մի տեղ աշխատի: Բայց եթե Ալեն Սիմոնյանի եղբայրը «Բելաջիոյում» մատուցող աշխատեր, կամ IT ոլորտում ծրագրավորող, ոչ ոք նրա մասին բառ անգամ չէր ասի:

Բայց Ալեն Սիմոնյանի եղբայրը չի աշխատում. Ալեն Սիմոնյանի եղբայրը տենդերներ է շահում: Եթե մինչև 2018-ը շահած լիներ, էլի բառ անգամ չէինք ասի, բայց սկսել է հարստանալ այն պահից, երբ եղբայրը ազգային ջոջ է դարձել: 

Ու սա ասում է մի մարդ, որը տարիներ շարունակ ընկել էր, օրինակ, Սերժ Սարգսյանի եղբոր հետևից: Թե Սերժի շնորհիվ է Սաշիկը հարստանում: Սերժ Սարգսյանն էլ չէր ֆայմել պատասխաներ. իմ եղբայրը պետք է ինչ-որ տեղ աշխատի՞, թե՞ ոչ: Փաշինյանն էլ կասեր, հա, դե որ մի տեղ պիտի աշխատի, ուրեմն էլ չեմ խոսելու Սաշիկի թեմայով:

Հ.Գ. Կարելի է հարցեր չտալ Հրաչ Հակոբյանի վերաբերյալ, գիտենք, որ վարչապետը պատասխանելու է. Աննա Հակոբյանի եղբայրը մի տեղ պատգամավոր պիտի աշխատի՞, թե՞ ոչ:

4rd.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version