Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «1915թ. ապրիլյան մի գեղեցիկ երեկո, Կոստանդնոպոլիսում, Գրիգոր Զոհրապը, նարդու խաղատախտակի առջև խաղաղ ու շատ բարեկամաբար զրույց էր անում Նիկոլի բարեկամ Թալիաթի հետ։
Զրույցն այնքան բարեկամական էր, որ Զոհրապը նույնիսկ չէր պատկերացնում, որ հաջորդ առավոտյան, թուրքերը քարերով ջարդելու են իր և մյուս հայ մտավորականների գլուխները»։
«ՉԻ». Հաստատ չգիտենք՝ Գրիգոր Զոհրապը իսկապե՞ս նարդի է խաղացել Թալեաթի հետ, թե՞ ոչ: Ինչպե՞ս հաստատ իմանանք, եթե այն ժամանակ չկային մեդիապորտեր, արամ գաբրելյանովներ ու 5-րդ ալիքներ: Բայց հաստատ գիտենք մեկ ուրիշ բան՝ Արտակ Զաքարյանի շեֆը՝ Սերժ Սարգսյանը, ֆուտբոլ էր նայում Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հետ: Հետո տեղի ունեցավ ապրիլյան պատերազմը:
Հիմա ինչ, Սերժ Սարգսյանին մեղադրենք, որ ֆուտբոլ նայելու պատճառո՞վ եղավ ապրիլյան պատերազմը: Ըստ հանրապետական Զաքարյանի տրամաբանության՝ միանշանակ կարող ենք:
Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։