Նիկոլ Փաշինյանի երազը 4rd.am – YerevanPress
Connect with us

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի երազը 4rd.am

Աշխատանքային այցով գնում են Իջևանի կողմերը՝ մի կտոր հաց ուտելու։ «Քավորը սրբություն ա, բայց ամոթն է՛լ ա լավ բան, էկեք մի հատ թաքուն օբյեկտ գտնենք, առանձին կուպեում հալալ հաց ուտենք»,- աչքերը պսպղացնելով՝ առաջարկում է ինքը․․․ Կուպե մտնելուն պես ինքը վախեցած նայում է շուրջը․ «չհասկացա, էս ի՞նչ խրճիթ ա, ժանգոտ վառարանով, լուսամուտները՝ ռեշոտկեքով․․․»։ «Խրճիթ չի, նորմալ պայմաններ են»,- ամոթխած ասում է Ալենի դեմքով մատուցողը, սեղանին դնում մենյուն ու կռանում ականջին՝ «երաժշտություն էլ ե՞ք ուզելու»։ «Չէ, Խաչատրյան Վահագը հետներս ա»,- անհամբեր պատասխանում է ինքն ու լցնում բաժակները։ «Շե՛ֆ, հաշիվը կառավարության պահուստային ֆոնդն ա, չէ՞, փակելու, ասում եմ քանի Ձեր տնեցիք ստեղ չեն՝ կարող ա՞ զանգեմ մի քանի ոչ ազդեցիկ կանայք կանչեմ»,- անհամարձակ առաջարկում է Քոչարյան Անդոն։ «Դու վերջը ինձ ընտանեկան բռնության զոհ ես դարձնելու»,- բարկանում է ինքը՝ վրա-վրա լցնելով չորրորդ բաժակը, ու այդ պահին էլ դռան կողմից ինչ-որ ձայն է լսվում՝ երևի արդեն զակուսկի են բերում․․․ 

«Լավ, Անդո, հո չե՞նք սառելու, էն փեջի մեջ մի շիշ բենզին լցրու, շիշ բռնողը ո՞ւր ա»,- հարցնում է ինքը։ Շիշ բռնողն անմիջապես գրպանից մի շիշ բենզին է հանում ու տալիս Անդոյին, բայց սա դիմադրում է․ «բայց էս ի՞նչ միջանձնային հարաբերություններ են, ձեր մեջի միակ սպան ես եմ, ինչի՞ պիտի փեջը ես վառեմ»։ «Վառի, վառի»,- բարկանում է ինքը։ «Համ էլ՝ էս Գռզոյի բենզինն ա, դժվար էլ վառվի»,- ասում է շիշ բռնողը։ «Որ վառվես էլ՝ վնաս չկա»,- քթի տակ փնթփնթում է Պապիկյան Սուրոն։ «Ես էլ շուտվանից հրդեհի ֆոնին քարոզչական հոլովակ չեմ նկարել»,- ձեռքերն է շփում Ավինյան Տիկոն ու գրպանից հանում հեռախոսը․․․ Ճար չկա, Անդոն բենզինը լցնում է վառարանի մեջ, ու տեսնելով, որ բռնկվեց՝ այրվող շիշը շպրտում սեղանին։ Պապիկյան Սուրոն ու Վահագն Ալեքսանյանն անմիջապես նետվում են դեպի դուռը, բայց քանի որ չեն ուզում մեկը մյուսին զիջել՝ դռան մեջ լռվում են ու ոչ առաջ են կարողանում գնալ, ոչ ետ։ Խուճապը մեծանում է։ Դրսից մարդկանց ձայներ են լսվում։ Ալենը փորձում է օգնություն կանչել, բայց ինքը սաստում է․ «ձենըդ կտրի, արա՛, իմանան մենք ենք՝ մի էրկու վեդրո բենզին էլ իրենք կավելացնեն»։ Ապա դիմում է շիշ բռնողին․ «ի՞նչ ես կանգնել, զանգի հեղափոխության պահապաններին»։ «Բջջային կապ չկա, շե՛ֆ, մենակ ադրբեջանական սոտըվին ա բռնում»,- սփրթնում է շիշ բռնողը։ «Ադրբեջանականը բռնում ա՞»,- ուրախությունից ծղրտում է ինքը ու խլում հեռախոսը․ «ալո՛, ալո՛, Իլհամ Հեյդարովիչ, սենց մոմենտ ա, վիճելի տարածքում ենք․․․»։ 

Բայց կրակը շատ արագ է տարածվում։ Ծխից ուշաթափվելով՝ փռվում է գետնին ու գիտակցության վերջին նշույլներով հասկանում, որ այս դեպքում անգամ ԴՆԹ-հետազոտությունը չի օգնի, որովհետև զոհերի ազգային պատկանելությունը պարզել չի հաջողվի․․․ 

Արթնանում է և խուճապահար մի կողմ շպրտում քնած տեղը պինդ բռնած շիշը։

«Գյումրիում «զադնի» դնող չկա, ՔՊ-ին իշխանություն չեն տա». Գևորգ Ավագյան
Քաղաքականություն6 hours ago

«Գյումրիում «զադնի» դնող չկա, ՔՊ-ին իշխանություն չեն տա». Գևորգ Ավագյան

Հայաստանում բենզինը ավելի քան երկու անգամ թանկ է, քան Ադրբեջանում
Տնտեսություն6 hours ago

Հայաստանում բենզինը ավելի քան երկու անգամ թանկ է, քան Ադրբեջանում

«Գազել»-ը բախվել է ծառին․ վարորդը մահացել է
Հասարակություն6 hours ago

«Գազել»-ը բախվել է ծառին․ վարորդը մահացել է

Ռուսաստան արտահանումը 660 մլն-ից դարձել է 2.9 մլրդ դոլար․ Վարդան Արամյան
Տնտեսություն6 hours ago

Ռուսաստան արտահանումը 660 մլն-ից դարձել է 2.9 մլրդ դոլար․ Վարդան Արամյան

Թրամփ․ «Անհապաղ ուժի մեջ է մտնում էներգետիկ հրադադար»
Քաղաքականություն6 hours ago

Թրամփ․ «Անհապաղ ուժի մեջ է մտնում էներգետիկ հրադադար»

Իրանի դեմ գործողությունների ընթացքում զոհվել է 21, վիրավորվել՝ 865 ամերիկացի զինծառայող
Արտաքին աշխարհ9 hours ago

Իրանի դեմ գործողությունների ընթացքում զոհվել է 21, վիրավորվել՝ 865 ամերիկացի զինծառայող

«Գազելի» վարորդը Նուբարաշենում բախվել է ծառին և մահացել
Հասարակություն9 hours ago

«Գազելի» վարորդը Նուբարաշենում բախվել է ծառին և մահացել

Սոչիի օդանավակայանում անօդաչուի բեկորներից հրդեհ է բռնկվել․ «Աերոֆլոտը» փոխել է չվերթները
Արտաքին աշխարհ9 hours ago

Սոչիի օդանավակայանում անօդաչուի բեկորներից հրդեհ է բռնկվել․ «Աերոֆլոտը» փոխել է չվերթները

Էր Ռիադի օդանավակայանի հարվածից 12 մարդ է զոհվել, 309-ը՝ վիրավորվել
Արտաքին աշխարհ9 hours ago

Էր Ռիադի օդանավակայանի հարվածից 12 մարդ է զոհվել, 309-ը՝ վիրավորվել

«Մարդկային այդ տեսակը աղբ չէ, այլ մեր օրգանիզմի մի մասն է, որը պետք է բուժել». Հակոբ Բադալյան
Քաղաքականություն9 hours ago

«Մարդկային այդ տեսակը աղբ չէ, այլ մեր օրգանիզմի մի մասն է, որը պետք է բուժել». Հակոբ Բադալյան