Սոցցանցեր

Հիմա այս մարդիկ գյուղից գյուղ ընկած խաղաղություն են քարոզում

Հարութ Ուլոյանը ֆեյսբուքում գրել է․

Հասարակ խենթանոց չի, հանցավոր խենթանոց էՄարդիկ,
– ովքեր 2016-17թթ-ին «խաղաղություն» ու «փոխզիջում» բառերն անգամ չէին ուզում լսել,
– ովքեր համարում էին, որ փոխզիջման մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ Ադրբեջանը ռազմատենչ հայտարարություններ է անում,
– ովքեր «փոխզիջումային» տարբերակի արդյունավետ քննարկման համար պայման էին դնում Ադրբեջանի կողմից Արցախի ինքնորոշման ճանաչման հստակ պատրաստակամությունը,

– ովքեր բանակցվող տարբերակին զորակցելը մեկնաբանում էին իրենց ինտելեկտի մակարդակներում, պնդելով, թե բանակցվող տարբերակը «ազատագրված տարածքները հանձնել» ենթադրող «խայտառակ ու ստորացուցիչ լուծում» է,
– ովքեր պատերազմից 1-2 ամիս առաջ Սևրի պայմանագիր էին թմբկահարում,
– ովքեր պատերազմի սկզբի օրերին ոչ միայն Ադրբեջանին ու Թուրքիային, այլև՝ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս շպրտելու նպատակներ էին դրել իրենց առջև,

հիմա այս մարդիկ տաղավարից-տաղավար, գյուղից-գյուղ ընկած «խաղաղություն», «շրջափակումների վերացում», «թուրքերի հետ երկխոսություն» ու նմանատիպ գաղափարներ են քարոզում: Սա էլ հերիք չի, մի բան էլ նոր պատերազմով են շանտաժ անում ու այլոց կշտամբում, թե ինչպես կարելի է իրենց վեհ գաղափարներին հակադրվել:

Ամենաընթերցվածները

Exit mobile version