Քաղաքականություն

Ադրբեջանցիները գլխի գալիքը չգիտեն 4rd.am

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Շուռնուխցի Գավրուշ Հակոբյանի անասնագոմը գտնվում է Շուռնուխից Կապան ճանապարհի 500 մետրի վրա։ Ուրբաթ օրը ադրբեջանցիները գողացել են Գավրուշի 13 մայր կովերն ու քշել դեպի ադրբեջանական Սեյթազ գյուղ։ Անասունների հետքերով ֆերմերի որդին, ռուս խաղաղապահների հետ գնացել է այդ գյուղը, որտեղ ասել են՝ հա, կտանք ձեր անասուններին ու էդպես էլ մինչ օրս չեն վերադարձրել»։

«ՉԻ». Նաիրա Զոհրաբյանի այս խուճապահար ստատուսն անհասկանալի է: Իզուր պանիկա է տարածում: Էդ կովերը ադրբեջանական «գորշ գայլերն» են գողացել: Ու իրենք իրենց գլխի գալիքը դեռ չգիտեն:

Հեսա մեր գելխեղդ իշխանությունները տեսեք՝ ինչ են անելու: Էս քանի ամիս է, ընկած գել էին ման գալիս: Դնելու են, բոլոր այդ ադրբեջանցի գայլերին տակով անեն, խեղդեն: Փրթիկ-փրթիկ են անելու, լեշերը թափեն Շուռնուխի դեմը, որ այլևս ոչ մի գայլի մտքով անգամ չանցնի այդ կողմերում ոտնձգություն կատարել: 

Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version