Քաղաքականություն

Հաագայի դատարանը Ադրբեջանին պարտավորեցրեց ապահովել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը

Հաագայի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց իր որոշումը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով։

Արդարադատության միջազգային դատարանը «Լաչինի միջանցքի» ապաշրջափակման վերաբերյալ որոշմամբ պարտավորեցնում է Ադրբեջանին իր ստանձնած պարտավորություններով ապահովել անխափան տեղաշարժը միջանցքով։

Ըստ այդ որոշման՝ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները՝ ապահովելու բոլոր անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով՝ կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների համաձայն։

Ամենաընթերցվածները

Exit mobile version